Փաստաբան. Այս պահին հայտնի չէ 15 զինծառայողների մահվան բուն պատճառը
«Այս պահի դրությամբ դեռևս հայտնի չէ զինծառայողների մահվան բուն պատճառը»,-լրագրողների հետ հանդիպմաը հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նա ստանձնել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների՝ որպս տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակը։
Փաստաբանն այսօր ասուլիս է հրավիրել՝ նկատի ունենալով, որ իրավասու մարմինների ու պաշտոնատար առանձին անձանց կողմից վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքի առանձին հանգամանքների վերաբերյալ հրապարակվել են միմյանցից էապես տարբերվող ու հակասող տվյալներ, որոնց արդյունքում էլ ավելի է մեծացել տուժողների անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության նկատմամբ։
Նորիկյանն ասաց՝ այս պահին չկա զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։
Ներկայացնելով դեպքի վերաբերյալ տուժողների ու իր ընդհանրական կարծիքը՝ փաստաբանը նշեց.
«Նրանց հետ տեղի ունեցած զրույցների, տարիներ շարունակ Զինված ուժերում նման դեպքերի փաստերով հարուցված գործերի ուսումնասիրությունների արդյունքում եկել են համոզման, որ նման ողբերգությունը զինված ուժերում կադրային սխալ քաղաքականության, ինչպես նաև ԶՈՒ հայեցակարգային զարգացման, ռազմավարական մտածողության բացակայության, ռեսուրսների ոչ ռացիոնալ կառավարման, արժեհամակարգային ճգնաժամի, ոչ ֆորմալ ինստիտուտների գոյության, ոչ կանոնադրական հարաբերությունների առկայության, սրտացավության, պատասխանատվության, պրոֆեսիոնալիզմի բացակայության, ինչպես նաև խտրականության, անպատժելիության, սոցիալական անարդարության ու վերջին հաշվով անտերությանհետևանք է»։
Հարակից հրապարակումներ`
- «Զինվորների մարմինները ննջարանի տարբեր հատվածներում էին». ՓԾ գնդապետը հերքել է նախկինում արած հայտարարությունը
- Ավանեսյանը հրաժարվեց ներկայացնել հրդեհի բռնկման մեջ մեղադրվող կապիտանի առողջական վիճակի մասին տեղեկությունները
- Զորամասի կացարանում հրդեհի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կապիտանի նկատմամբ
- 15 երեխա վառվեցին, իսկ կինն ու աղջիկը խանդավառության մեջ էին այդ օրը. Զոհված զինծառայողի հայր
- 15 զինծառայողների մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալը
- 15 զինծառայողների մահվան գործով ձերբակալված կա
- Ալեն Ղևոնդյան. 15 սպանված զինվորների թեման պատահականություն, դժբախտ պատահար կամ բառդակի արդյունք չի եղել
- 15 երեխա ողջ-ողջ վառվեցին. Զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայր
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան