Երբ է անհրաժեշտ դիմել օրթոպեդ-վնասվածքաբանի
Նախնական խորհրդատվության ժամանակ բժիշկը ձեզ մանրամասն կհարցնի բոլոր ախտանիշների մասին, կանցկացնի տեսողական հետազոտություն և անհրաժեշտության դեպքում կնշանակի լրացուցիչ հետազոտություններ։ Բուժման ծրագիրն ընտրվում է անհատական՝ հաշվի առնելով ձեր օրգանիզմի առանձնահատկությունները:
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը մանրամասնում է՝ օրթոպեդիկ հիվանդությունները կարող են դրսևորվել հետևյալ ախտանիշներով.
• հոդացավ և ճռռոց հոդերում
• ցավ շարժման ժամանակ, շարժումների սահմանափակում
• բորբոքում, այտուց, հոդերի կարմրություն։
Անհրաժեշտ է դիմել օրթոպեդ-վնասվածքաբանի, եթե առկա են ներքոնշյալ հիվանդությունները կամ վնասվածքային հետևանքներ.
• արթրիտ, արթրոզ
• հոդախախտ և բորբոքումներ
• կեցվածքի խանգարումներ (սկոլիոզ, կիֆոզ)
• կրնկոսկրի գերաճ, հարթաթաթություն, ծուռթաթություն
• ռևմատիզմ, ռևմատոիդ արթրիտ, հոդատապ։
Բժիշկը հիշեցնում է՝ օրթոպեդիկ հիվանդություններն ավելի արագ և հեշտ են բուժվում վաղ փուլում, երբ դեռ վիրահատության կարիք չկա:
Հարակից հրապարակումներ`
- Մանկական հասակում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներից են միզուղիների վարակը
- Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի 7700 նոր դեպք
- Արգանդի պարանոցի քաղցկեղը Հայաստանում քաղցկեղի տեսակներից տարածվածությամբ 2-րդն է
- Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի. Մասնագետի խորհուրդը
- Հարթաթաթություն` ոտնաթաթի դեֆորմացիա. ինչպե՞ս իմանալ, որ երեխան խնդիր ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան