Ծառուկյանը որոշել է Արցախում շրջափակման ընթացքում ծնված երեխաներին խաչեր նվիրել
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը գրում է․
«Շրջափակման մեջ գտնվող Արցախն իսկական հերոսության ու արժանապատվության օրինակ է ամբողջ աշխարհի համար:
Արցախի մեր քույրերին ու եղբայրներին այս ծանրագույն օրերին բարոյական աջակցությունից զատ նաև նյութական աջակցություն է հարկավոր ցուցաբերել:
Ուստի որպես հումանիտար օգնություն Արցախ են ուղևորվելու նաև 10 մեքենա պարենամթերք և 1 մեքենա դեղորայք»:
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը նաև տեղեկացրել է․
«Արդեն երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախն իսկական հերոսության, իսկական արժանապատվության օրինակ է ամբողջ աշխարհի համար։
120 հազար մարդ, մի բռունցք դարձած, պայքարում է՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի համար։
Շրջափակման մեջ գտնվող Արցախում ընտանիքներ են կազմավորվել, հարսանիքներ են եղել, ու շրջափակման այս օրերին ծնվել է այս պահի դրությամբ 215 երեխա։
Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է։ Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր։ Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը։
Այս մասին մտածելը հուզիչ է, բայց նաև ու նախ՝ պարտավորեցնող։ Ցանկանում եմ հայտնել իմ որոշման մասին․ Արցախում շրջափակման ժամանակ ծնված բոլոր 215 երեխաներն իմ ընտանիքի անունից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր, իսկ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ աջակցություն՝ այս դժվար պահին փոքրիկների մեծ կարիքները հոգալու համար։ Սրանից զատ՝ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ևս։
Իմ ընտանիքում էլ օրեր առաջ թոռնիկ է ծնվել, ու մենք որոշեցինք, որ մեր ուրախությունը պիտի միավորենք մեր արցախցի հայրենակիցների ուրախության հետ, քանի որ երեխայի ծնունդը միշտ պիտի միայն ու միայն ուրախություն բերի, ոչ թե՝ հոգս։
Ասեմ նաև, որ Արցախի իշխանությունների հետ խորհրդակցելով, իմ ուժերի ներածին չափով, պատրաստ եմ ցանկացած այլ աջակցություն բերել Արցախին և Արցախի ժողովրդին։
Աստված պահապան մեր երեխաներին...»։
Տեսանյութն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում նաև ռուսներն են շրջափակված
- «Հրապարակ». Շրջափակված Արցախին ով ինչով կարողանում է, փորձում է օգնել
- Շրջափակման պատճառով Արցախում 550 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից
- Այն, ինչի միջով անցնում է շրջափակված արցախցին, ոչ այլ ինչ է, քան հայի գենը փրկելու անձնազոհ տառապանք․Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին