Եվրոպայից Սիրիա` ոչինչ. Սիրիայում բարձրաձայնել են երկրաշարժից հետո Արևմուտքի օգնության բացակայության մասին
Արևմուտքը չի օգնում Սիրիայի կառավարությանը երկրաշարժի հետևանքների վերացման հարցում և պատրաստ է օգնություն ուղարկել միայն այն շրջաններ, որոնք վերահսկվում են անօրինական զինված խմբավորումների կողմից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին «Sky News» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեին Շաաբանը։
«Դրամական միջոցների մեծ մասը, տարերային աղետի հետևանքների վերացման համար նախատեսված ամբողջ տեխնիկան ուղարկվել է Թուրքիա Եվրոպայից և ԱՄՆ-ից։ Եվրոպայից Սիրիա՝ ընդհանրապես ոչինչ: Ցավոք, Արևմուտքին մտահոգում են միայն Սիրիայի այն շրջանները, որոնք վերահսկվում են ահաբեկիչների կողմից։ Արևմուտքը չի մտածում այն տարածքների մասին, որտեղ ապրում են սիրիացիների մեծամասնությունը», - նշել է Շաաբանը՝ կոչ անելով արևմտյան երկրներին «մի կողմ դնել աղաքականությունը»։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում, ինչպես նաև հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում մահացել է մոտ 13 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 63 հազարը։
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում բնական աղետի զոհ է դարձել ավելի քան 1,2 հազար մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 2,2 հազարը։ Դամասկոսի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհերի, տուժածների և ավերածությունների մասին հաստատված տեղեկություններ չկան: Սիրիայի չվերահսկվող տարածքներում զոհերի, վիրավորների և ավերածությունների մասին հաստատված տեղեկություն չկա։ Սակայն «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տվյալներով՝ երկրի հյուսիսային շրջաններում, որոնք վերահսկվում են անօրինական խմբավորումների կողմից, աղետի զոհ է դարձել առնվազն 1,5 հազար մարդ, ավելի քան 2,7 հազարը վիրավորվել է։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանն առաջարկում է երկրաշարժից հետո չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները
- Բջջային կապի գերմանական օպերատորն անվճար է դարձնում ելքային զանգերը դեպի Թուրքիա ու Սիրիա
- Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ
- Հայ փրկարարները մեկնեցին Սիրիա
- Արամ Առաջինը գումար կհատկացնի՝ Հալեպում հատուկ կենտրոններում գտնվող հայերին սննդով ապահովելու համար
- Հալեպում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 3000 բնակելի շենք
- Օգնության խնդրանք և շնորհակալություն Երևանում Սիրիայի դեսպանությունից
- Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել
- Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա․ ԱԳՆ
- Ավելի քան 150 շենք է ավերվել Սիրիայի տուժած նահանգներում
- Սիրիայում բարդ իրավիճակ է. Դեսպան
- ՅՈՒՆԵՍԿՕ. Երկրաշարժի հետևանքով վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը
- Երկրաշարժից վնասված Հալեպի Կիլիկյան վարժարանը դռները դեռ չի բացի
- Հալեպում փրկարարները փլատակներից դուրս են բերել նորածին երեխայի
- Սիրիան՝ երկրաշարժից հետո
- Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան