Կառավարությունը հաստատեց առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությունը
«Խնդիրների և երկու տասնամյակի նաև ձեռքբերումների համապարփակ ուսումնասիրության արդյունքում կազմվել է ոլորտի ռազմավարությունը»,-գործագիրի նիստում ներկայացնելով ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նշելով, որ ռազմավարությունը երկու ուղղություն է թիրախավորում՝ նախարարը պարզաբանեց. «Առաջինն առողջությանն ուղղված ոլորտն է և առողջության բարեփոխմանն ուղղված հիմնախնդիրներն ու դրանց լուծումներն են և առողջապահական համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղություններն են»
Նա հայտնեց, որ ռազմավարության հիմնական նպատակն է բարելավել բնակչության առողջության պահպանումը և շեշտադրումը փոխել հիվանդաբուժությունից դեպի առողջության պահպանում, բարելավում, կյանքի սպասվելիք միջին տևողության աճ, կյանքի որակի բարելավում:
«Սրանք շատ կարևոր հայեցակարգային փոփոխություններ են, և, մեր կարծիքով, օգնելու են, որ առողջապահության ուղղվածությունը լինի ոչ միայն այն խնդիրներին, որոնք վրա են հասել, այլև ուղղված լինի նրան, որ ծնված օրվանից հոգ տանենք առողջության պահպանման մասին, առողջությանը վերաբերվենք որպես կարևորագույն ռեսուրս, և ամբողջ համակարգն այնպես կառուցված լինի մարդու շուրջը, որպեսզի աջակցի այդ ռեսուրսները պահպանելուն և մարդկային կապիտալի պոտենցիալը լավագույնս դրսևորելուն»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ ռազմավարության մեջ ուշադրություն է դարձվել նաև տարեցների առողջության հիմնախնդրին:
Անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը՝ Անահիտ Անդրեասյանը նշեց, որ այն կփոխի ամբողջ համակարգի ֆինանսավորման մեխանիզմները և կնպաստի, որ դրանք ուղղված լինեն ավելի ծախսարդյունավետ, ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը և դրանց հասանելության մեծացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողի 211 հազար դրամ աշխատավարձը կրկնապատկելով՝ սահմանել ենք 422 հազար դրամ. Պապիկյան
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2022»-ում ՀՀ-ն նահանջ է գրանցել. Նիկոլ Փաշինյան
- Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր կմերժի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում «ՅՈՒԳՈՒԱՐ» ՍՊԸ-ի ներառման հայտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան