Ձյան մեջ մեքենաների արգելափակման մասին 18 ահազանգ` ՀՀ տարբեր շրջաններից
Փետրվարի 8-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Մարմաշեն, Շիրակ, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Սառնակունք, Արագածոտնի մարզի Արագած գյուղերում, Թալին-Կարմրաշեն, Զառ-Զովաշեն, Աշոցք-Թավշուտ, Սիսիան-Վայք, Սիսիան-Գորիս, Գետափ-Մարտունի, Սոթք-Մեծ Մասրիկ և Արտաշատ-Հացավան ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 147 ավտոմեքենա և 279 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա