Մի շարք շրջաններում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Աշոցք-Ամասիա (բուք է), Ապարան քաղաքի, Երնջատափ, Ծաղկահովիտ, Ծիլքար գյուղերի և Արագածոտնի միջհամայնքային ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում (բուք է), Սյունիքի, Արարատի մարզերում, Դիլիջան, Գավառ և Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա