Զինծառայողի 211 հազար դրամ աշխատավարձը կրկնապատկելով՝ սահմանել ենք 422 հազար դրամ. Պապիկյան
«Նախագծով սահմանվում է մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, այդ պաշտոններ զբաղեցնող զինծառայողների բոլոր կազմը, պայմանագրային զինծառայողների կամավոր և պարտադիր հիմունքներով անցկացվող ատեստացիայի ընթացակարգը»,-կառավարության նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա հավելեց, որ նախագծով սահմանվում են ատեստավորման գնահատման ուղղությունները, ատեստավորման կազմակերպման և անցկակցման ընթացակարգը և ժամկետները
«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը: Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից»,-նախագիծը բացեց Պապիկյանը:
Նրա խոսքով՝ Ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստությունից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները:
Նախարարի տեղեկացմամբ՝ չզեկուցվող հարցերից մեկը վերաբերել է վճարման կարգին:
«Ձեր կողմից հանձնարորություն կար, որ շարքային պայմանագրայինների աշխատավարձը լինի ամենաբարձր աշխատավարձի կրկնապատիկը և այդ փաթեթը ներառելու է նաև մինչև կրտսեր ենթասպայական կազմը: Մենք կրկնապատկել ենք աշխատավարձը: Ըստ էության, 211 հազար դրամ աշխատավարձը կրկնապատկելով՝ սահմանել ենք 422 հազար դրամ մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում»,-Փաշինյանին հայտնեց Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2022»-ում ՀՀ-ն նահանջ է գրանցել. Նիկոլ Փաշինյան
- Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան