«L'oreal»-ին մեղադրել են քաղցկեղ առաջացնող կոսմետիկա վաճառելու մեջ
Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ տասնյակ ամերիկուհիներ հայցեր են ներկայացրել երկրի դատարաններ «L'Oréal»-ի և կոսմետիկ այլ ապրանքանիշերի դեմ։ Նրանք պնդում են, որ մազերի ուղղման միջոցներն իրենց մոտ հորմոնակախյալ հիվանդությունների, այդ թվում ՝ կրծքագեղձի, ձվարանների և արգանդի քաղցկեղի զարգացման պատճառ են դարձել։
Հայցվորների մեծ մասը սևամորթ կանայք են, որոնք այդ միջոցներն օգտագործել են վաղ մանկությունից՝ կոկիկ արտաքինի մասին կարծրատիպերի և արևմտյան հասարակության մեջ միաձուլվելու ցանկության պատճառով: Իրականում ինչո՞վ է սպառնում այդ ապրանքների օգտագործումը և ինչպես են դրանց արտադրողները տարիներ շարունակ վնասել իրենց հաճախորդների առողջությունը։
«Լենտա.ռու»-ը գրում է, որ Չիկագոյի դաշնային դատարան ներկայացված առնվազն 57 դիմումներում ասվում է՝ կոսմետիկայի հսկաները տեղյակ են եղել իրենց արտադրանքի բաղադրությունում քիմիական նյութերի վտանգների մասին, սակայն շարունակել են դրանք մատակարարել խանութներ: Գործերում, մասնավորապես, հիշատակվել է «L'Oréal SA»-ի դուստր ձեռնարկությունը ԱՄՆ-ում, ինչպես նաև «Godrej SON Holdings Inc»-ի և «Dabur International Ltd»-ի դուստր ձեռնարկությունները Հնդկաստանում:
Նշվում է, որ առաջին հայցերի ի հայտ գալուց հետո շատ արտադրողներ չեն արձագանքել լրագրողների հարցերին ։ «L'Oréal»-ի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հրաժարվել են պատասխանել ԶԼՄ-ներին՝ հայտարարելով, որ վստահ են իրենց արտադրանքի անվտանգության հարցում, իսկ ամերիկուհիների պնդումներն իրավաբանական ուժ չունեն։
Հայցերը եղել են անցած տարվա հոկտեմբերին Առողջապահության ազգային ինստիտուտի ուսումնասիրության հրապարակումից հետո։
Գիտնականներն ապացուցել են, որ այն կանայք, որոնք տարին մի քանի անգամ օգտագործում են ալկալային հիմքով մազերի հանգստացնող միջոցներ, նրանց մոտ ավելի քան երկու անգամ ավելի շատ է արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Փորձին, որն անցկացվել է 11 տարվա ընթացքում, մասնակցել է 35-ից 74 տարեկան մոտ 34 հազար կին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները