Ալեն Սիմոնյանն այդպես էլ չի հասկացել. Հայկ Մամիջանյան
«Նախագահ Տեր-Պետրոսյանը, նախագահ Քոչարյանը, նախագահ Սարգսյանն իրենց կառավարման տարիների ընթացքում գումարային ՌԴ նախագահներին այդքան շնորհակալություն չեն հայտնել, ինչքան Փաշինյանը վերջին չորս տարվա ընթացքում»,-ԱԺ նիստում ունեցած ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա իր ելույթում անդրադարձավ ՔՊ-ական մի քանի պատգամավորների ելույթներին։
«Տիկին Բադալյանը խոսում էր բարոյականությունից, բարեվարքությունից։ Ուզում եմ հիշեցնել նրան, ներողություն եմ խնդրում, որ այս ամբիոնից ստիպված եմ այդ բառը կրկնել, բայց ձեր Փաշինյանն է դրա մասին խոսել։ Փաշինյանը չէ՞ր Հայաստանի քաղաքացիների մասին խոսում՝ «դրանց բոլորին պիտի շինենք»։
Դե այդ բարեվարքությունից կգնաք, իրեն կփոխանցեք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ խոսքն ուղղելով ՔՊ-ական պագամավոր Լուսինե Բադալյանին։
Անդրադառնալով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին՝ Մամիջանյանն ասաց. «Դուք խոսում էիք որոշ ընդդիմադիրների դեմքերը մոռանալու մասին։ Դե ձեր դեմքը, կարծես, ոչ մեկ չի մոռանում, բայց կա մի խնդիր. հաճախ մոռանում ենք, թե դուք ո՞ր քաղաքական ուժն եք հիմա ներկայացնում։ Սկզբում ՀԺԱՄ-ի երիտթևի նախագահն էինք, հետո «Լուսավոր Հայաստանով» պատգամավոր էիք, հիմա ոնց որ ՔՊ-ից եք։ Դեմքը չեն մոռանում, բայց, համենայնդեպս, մոռանում են հաճախ, թե որ քաղաքական ուժից եք»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթի մասին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց. «Պարոն Սիմոնյանն այդպես էլ չի հասկացել, որ այդ մեդալի շնորհումը եղել է փոխադարձության հիմքով, պարոն Սիմոնյանը չի հասկացել, որ դրանից հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժել, դրանից հետո եղել են պետական այցեր, կարևորագույն փաստաթղթերի ստորագրումներ, 50 հազար տոննա սպառազինություն անվճար եկել է Հայաստան, դրանից հետ Հայաստանը գործարանային գներով զենքեր է գնել ՌԴ-ից, ու մենք չէինք բողոքում, որ մեզ զենք չեն վաճառում։
Հայ-վրացական հարաբերություններն էլ չեն տուժել։ Այնքան չեն տուժել, որ 2016 թ. Քառօրյա պատերազմի ընթացքում Վրաստանի թե օդային, թե ցամաքային տարածքը Հայաստանի համար չի փակվել ի տարբերություն նրա, որ 44-օրյա պատերազմի առնվազն տաս օրերը ՀՀ համար Վրաստանի օդային տարածքը փակ էր»։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն իր ելույթում ասել էր. «Սերժ Սարգսյանը, երբ որ Սահակաշվիլիին մեդալ էր տալիս, որը որպես անձնական վիրավորանք կարելի էր ընկալել այն ժամանակահատվածում, բա ինչո՞ւ չէիք ասում՝ այս հարաբերությունները խի եք փչացնում մեր ուժեղ դաշնակցի հետ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը