Դեկտեմբերի 12-ից հետո Արցախից Հայաստան 77 պացիենտ է տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան
«Դեկտեմբերի 12-ից հետո Արցախից Հայաստան 77 պացիենտ է տեղափոխվել և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն»,-կառավարության մուտքի դիմաց տված ճեպազրույցում տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ տեղափոխությունը պարզ և հեշտ գործընթաց չէ, բայց նախարարությունը բոլոր միջոցներն օգտագործում է մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին Երևան տեղափոխելու համար:
Նախարարը չհամաձայնեց հնչաց կարծիքի հետ, որ սուր շնչառական վարակների դեպքերը շատացել են և պնդեց, որ հակառակը՝ այդ առումով հանրապետությունում վիճակը կայունանում է և եթե շեղումներ լինեն կկիրառվեն համապատասխան միջոցներ:
«Սովորաբար, սեզոնայնությամբ պայմանավորված, փետրվարի վերջին և մարտին կարող է սուր շնչառական վարակների ակտիվացում լինի և անհրաժեշտության դեպքում կձեռնարկենք համապատասխան միջոցառումներ»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Գեղարգունիքի Ազատ գյուղի զորամասի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների վիճակը կայունանում է:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոն․ Ֆրանսիան պատրաստակամ է՝ շարունակելու նպաստել Լաչինի խնդրի լուծմանը
- Հայկ Մամիջանյանը Սերբիայի դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
- Արա Սահակյան. Լաչինի հարցն ադրբեջանցիները սրում են, որպեսզի Սյունիքում ստանան այն, ինչ իրենց խոստացել են
- Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո․ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան