Թուրքիայում փլատակներից հանել են հայ երգչուհու և նրա ամուսնու դիերը
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թվին ավելացավ նաև հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը։ Դիարբեքիրում նրան և ամուսնուն մահացած են գտել փլատակներից։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հիմնվելով տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդի (Երվանդ Բոսթանջյան) ֆեյսբուքյան գրառման վրա։
Աղբյուրի համաձայն՝ հայ երաժիշտն իր էջում մասնավորապես նշել է․ «Ձեռքերս դողալով եմ գրում․ դժբախտաբար կորցրեցինք մեր թանկագին քրոջը՝ Զիլան Տիգրիսին և իր ամուսնուն։ Ցավակցում եմ Դիարբեքիրում նրան սիրողներին։ Կորցրեցինք մեր ձայներից մեկը։ Նրա հետ մի շաբաթ առաջ էի երկար զրուցել Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Անպատմելի վիշտ եմ ապրում»։
Զիլան Տիգրիսը ծնվել էր 1972 թ. Տիգրանակերտում, որտեղ ստացել էր թե՛ տարրական, թե՛ միջնակարգ եւ թե՛ բարձրագոյն կրթությունը: Նա հայկական ծագում ուներ ե՛ւ մորական, ե՛ւ հորական կողմից։ Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել. Ալեն Սիմոնյան
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12391-ի
- Թուրքիայում երկրաշարժից 70 ժամ անց փլատակներից դուրս են բերել 7-ամյա մի տղայի
- Ճապոնացի սեյսմոլոգ.Թուրքիայի երկրաշարժները 10 անգամ գերազանցել են Ճապոնիայում տեղի ունեցածներին
- Նոր երկրաշարժ Թուրքիայում
- Երկրաշարժերից հետո հետցնցումները կարող են տևել մի քանի տարի․ մասնագետ
- Տիգրանակերտցի հայ երգչուհին մնացել է փլատակներում