Մալաթիա տոնավաճառն անցել է բնականոն աշխատանքի
Մալաթիա տոնավաճառը սկսել է գործել, չնայած տեսչական մարմնի հայտնաբերած ոչ բոլոր խախտումներն են վերացվել։
Panorama.am-ի լուսանկարիչն այսօր շրջել է տոնավաճառի տարածքում։ Գրեթե բոլոր տաղավարները վերսկսկել են աշխատանքը։
Հիշեցնենք, որ տոնավաճառի գործունեության կասեցման որոշում էր կայացրել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ հիմնավորելով, որ կան հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ։
Երեկ տեսչական մարմինը հայտարարեց, որ հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։
Հարակից հրապարակումներ`
- Թույլատրվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը
- Տեսչական մարմնի ղեկավարի և «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն
- Տնտեսագետ. «Մալաթիա» տոնավաճառ-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի
- «Մալաթիա» տոնավաճառի տնօրենն ու աշխատակիցները գնում են ՔՏՀԱ տեսչական մարմին
- Հարգելի ղեկավարություն, ո՞ւր եք, նեղ ժամանակ կանք, հիմա չկա՞նք. Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները բողոքում են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա