Ռուսաստանում մտածում են Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
Տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով Մոսկվայում քննարկում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Այդ հարցը մշակվում է։ Մենք այդ գաղափարից չենք հրաժարվում։ Ցանկանում ենք առավելագույնն օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունենք՝ գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում հարթակներ տրամադրելու և կայունացման ուղղությամբ հետագա շարժման ձևաչափի ապահովման առումով»,-ասել է նա։
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների նախորդ հանդիպումը կայացել է 2022 թվականի հոկտեմբերին Աստանայում։ 2022-ի դեկտեմբերին Բայրամովի հետ Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններում Լավրովը պատրաստակամություն հատնեց եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն դեռ պատրաստ չէ լիարժեք պատասխան տալ խաղաղության վերաբերյալ Երևանի առաջարկներին. Բայրամով
- Հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
- Բայրամովը կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների 3-րդ փուլը տեղի կունենա մինչև տարեվերջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան