Դուք էիք խոսում խաղաղության մասին և դուք բերեցիք պատերազմ.Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
«Մեկ դար անցնելուց հետո կարելի է հետահայաց ամեն ինչ էլ ասել՝ արդարացնելու այսօրվա բացթողումները: Հետաքրքիր է՝ մեկ դար հետո ՔՊ-ի մասին ի՞նչ կգրեն, կամ կգրե՞ն, կխոսե՞ն, թե ոչ, կամ կլինի՞ ՔՊ-ն»,-խորհրդարանի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով ՔՊ-ական Հայկ Կոնջոյանի՝ Առաջին հանրապետության գործիչներին անդրադարձին:
Պատգամավորը հայտնեց, որ ՔՊ-ն խաղաղություն ասելով բերել է պատերզմ:
«Չմոռանանք, որ պատերազմը բռնկվեց, երբ դուք խոսում էիք խաղաղության մասին: Դուք էիք խոսում խաղաղության մասին և դուք բերեցիք պատերազմ և այդ պատերազմից մինչև հիմա դուրս չենք եկել, իսկ Դաշնակցությունը որպեսզի պատերազմը վերջ տա, գերադասեց իշխանությունից հրաժարվել, որովհետև հասկանում էր, որ պատերազմել բոլշևիկների և քեմալականների հետ հնարավոր չէ, իսկ դուք այն չարեցիք, որովհետև ձեր համար այլ առաջնահերթություններ կային»,-հայտարարեց պատգամավորը և շարունակեց. «Դուք խոստացել էիք Շուշիի դեօկուպացի, խոստացել էիք անջատում՝ հանուն փրկության, հիմա երբ ասում ենք՝ սա է ձեր խոստումը դե կատարեք, չեք ասում ներողություն, ժողովո՛ւրդ, չենք կարողանում մեր խոստումը կատարել, այլ ասում եք, թե ժողովուրդն է ընտրել»:
Խաչատրյանը նշեց, որ պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը հրաժարական է տվել, քանի որ նրան տված խոստումները չէր կատարել:
«Ժողվուրդը ձեզ ընտրել է՝ ելնելով ՔՊ-ի խոստումներից, որոնք ձախողել եք, այնպես որ չպետք է ասել՝ ժողովուրդն է մեզ ընտրել»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ վարողի իրավունքով ելույթ ունեցավ և ընդդիմադիր պատգամավորին հորդորեց չասել եր ՔՊ-ն է պատերազմ բերել, քանի որ ինքը չի համարում, թե Առաջին հանրապետության տարիներին ՀՅԴ-էր պատերազմ բերում Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան