Արսեն Բաբայանը Սեդա Սաֆարյանի մասին անակնկալներ է խոստանում
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումների մասին ես և իմ գործընկեր, փաստաբան Սոս Հակոբյանը վերջին օրերին բավականին շատ խոսել ենք:
Վերջին հարցազրույցներիցս մեկում տեղեկացրեցի, որ մեր կողմից իրականացվում է խորացված ուսումնասիրություն, որի ավարտից հետո հանդես կգանք լրացուցիչ պարզաբանումներով և բացահայտումներով:
Եկել է ժամանակը․․․
Հարգելի լրագրողներ, ես և Սոս Հակոբյանը վաղը (10.02.2023թ․), ժամը 16:30-ին պատրաստվում ենք ձեզ հետ հրապարակային քննարկումների միջոցով հանրությանը ներկայացնել արդեն ավարտված ուսումնասիրությունների արդյունքները: Խոստանում ենք վաղը մատուցել նոր անակնկալներ, մասնավորապես՝ նոր փաստաթղթեր, որոնք ամբողջությամբ հերքում են մինչ օրս Սեդա Սաֆարյանի և նրա եղբոր բոլոր պնդումները, թեյ և սուրճ, որոնք թարմացնում են աշխատունակությունը: Միաժամանակ կապացուցենք, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք բացառում են նրա հետագա պաշտոնավարումը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
Սպասում ենք բոլորիդ վաղը, փետրվարի 10-ին, ժամը 16:30-ին, Ձորափի 70/1 հասցեում»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՍԴ-ում կա փաստաթուղթ, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը
- Արսեն Բաբայան. Համոզմունք ունեմ, որ չթույլատրված աշխատանքը Սեդա Սաֆարյանը կատարել է վարձատրության դիմաց
- Սոս Հակոբյան. ՍԴ դատավորները պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով
- ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը. Փաստաբանների ապշանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան