Արցախից 7 հիվանդ «Կարմիր խաչի» միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 9-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
ԱՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 83 հիվանդ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից հիվանդներ են տեղափոխվել Երևան
- Արցախից վեց հիվանդներ տեղափոխվել են Երևան
- Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան
- Արցախից վեց հիվանդներ տեղափոխվել են Հայաստան
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք հիվանդ
- Արցախում հիվանդանոցների 70%-ը, որոնք ջեռուցվում են գազի կիրառմամբ, կագնած են ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ. ՄԻՊ զեկույց