Գործադիրը կբարձրացնի ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերը
«Նախագծերի փաթեթի նպատակը Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը»,-կառավարության նիստում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ զեկուցելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագիծը:
:
Նա ասաց, որ Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում կհաշվարկվի հավելավճար:
Տեղեկացնելով, որ այդ պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով՝ ԱԱԾ տնօրենը հայտնեց. «Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականցվի երեք տարին մեկ անգամ: Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում երկու անգամ դիմելու հնարավորություն կունենա»:
Նա ասաց, որ, օրենքի նախագծի համաձայն՝ ատեստավորման ընթացակարգը, հաշվարկվող հավելավճարների չափերն ու վճարման կարգը սահմանվելու են Կառավարության որոշմամբ
«Մենք այս փուլում գործընթացն այս տրամաբանությամբ իրականացնում ենք այն մարմիններում, որտեղ իրականացվում է մարտական ծառայություն»,-ատեստավորման գործընթացի տրամաբանությունը ներկայացրեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հաստատեց առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությունը
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2022»-ում ՀՀ-ն նահանջ է գրանցել. Նիկոլ Փաշինյան
- Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր կմերժի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում «ՅՈՒԳՈՒԱՐ» ՍՊԸ-ի ներառման հայտը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան