Բացօթյան առևտրի խնդիրը տուգանքով, բռնագանձելով, կախելով, մարդկանց արտաքսելով չի լուծվելու.Թադևոս Ավետիսյան
«Նախագծով առաջարկվում է բացօթյա առևտրի համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ տուգանքով կամ բռնագանձումներով այդ առևտուրը տեղի չունենա»,-ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ:
Հայտնելով, որ հակահամավարակային կանոնների պահպանումը կարևոր է՝ պատգամավորը նկատեց, որ ներկայացված նախագիծը չի լուծում այդ խնդիրը:
«Տասնյակ տարիներ այդ տուգանքները կային: Խնդիրը տուգանքով, բռնագանձելով, կախելով, այդ մարդկանց արտաքսելով չի լուծվելու, որովհետև նրանք ոչ թե տնտեսական, այլ սոցիալական խնդիրներ են լուծում»,-ասաց պատգամավորը՝ հորդորելով չանտեսել խնդրի սոցիալական կողմը և ԱԺ բերել խնդրի ամբողջական լուծման փաթեթ:
Ըստ Ավետիսյանի՝ փողոցային առևտրով զբաղվողները չեն գնում շուկաներ, ոչ թե նրա համար, որ չեն ուզում, այլ մրցակցային չեն խոշոր սուպերմարկետների հետ և եթե կառավարությունը ցանկանում է այդ խնդիրը լուծել, ապա պետք է հաշվի առնի հենց այդ բաղադրիչը:
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ բացօթյա առևտուր կա աշխարհի բոլոր երկրներում և հավելեց. «Մեր խնդիրը ոչ թե այն պատժելով վերացնելն է, այն չի ստացվի, այլ ստեղծել այնպիսի մրցակցային վիճակ, պայմաններ, որ նրանք զբաղվեն ոչ թե զբաղվելու համար, այլ շարունակեն իրենց տունը պահել: Այս նախագիծը բերվել է առանց այդ պայմանների ֆունդամենտալ վերլուծության»:
Թադևոս Ավետիսյանը կարևորեց խնդրի սոցիալական և հակահամավարակային կոմպոնենտին փաթեթային լուծում տալը:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանն այդպես էլ չի հասկացել. Հայկ Մամիջանյան
- Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել. Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան