Կառավարությունն այսօր կմերժի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում «ՅՈՒԳՈՒԱՐ» ՍՊԸ-ի ներառման հայտը
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 43 նախագիծ, որից զեկուցվող է միայն 3-ը:
Մինչև կառավարության նիստի մեկնարկը e-gov.am կայքում զետեղված օրակարգում հասանելի չէին մի քանի նախագծերի փաթեթները:
Նամ նախագծերից էին «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու» և «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրին կից թիվ 3 լրացուցիչ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու» մասին նախագծերը:
Այսօրվա նիստում ՀՀ գործադիրը ատոնություն կտա «ՎԱՅՍԿՈ» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու հարցում և Կմերժի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու «ՅՈՒԳՈՒԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան