Մակրոնը Զելենսկուն պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզ կատարած այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկիին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Հարգանքի տուրք Ուկրաինային և նրա ժողովրդին: Հարգանքի տուրք ձեզ, հարգելի Վլադիմիր, ձեր քաջության և վճռականության համար»,- գրել է Մակրոնն իր Twitter-ում։
Գրառմանը կից ներկայացվել է տեսանյութ, որը ֆիքսել է մրցանակաբաշխության պահը, որից հետո երկու առաջնորդները գրկախառնվել են։
Նախօրեին Զելենսկին այցելել է Լոնդոն, որտեղ հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ, իսկ չորեքշաբթի երեկոյան մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպել է Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնն ու Զելենսկին հինգշաբթի առավոտյան Փարիզից կմեկնեն Բրյուսելում՝ մասնակցելու փետրվարի 9-10-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովին։