Նովոսիբիրսկում գազի պայթունից բնակելի շենքի երկու մուտքերը փլուզվել են. կան զոհեր և վիրավորներ
Նովոսիբիրսկում բնակելի հինգհարկանի շենքում գազի պայթյունից երկու մուտք է փլուզվել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի շրջանի քննչական վարչությունը:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Լինեյնայա փողոցում։ Ընդհանուր առմամբ շենքն ունի չորս մուտք, որոնցից յուրաքանչյուրը՝ 15 բնակարան։ Վերջին տվյալներով՝ երկու մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։ Այժմ փլատակները մաքրվում են։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նշվում է նաև, որ հարուցվել է քրեական գործ։