«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2022»-ում ՀՀ-ն նահանջ է գրանցել. Նիկոլ Փաշինյան
«Օրեր առաջ հրապարակվեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2022» զեկույցը, համաձայն որի, այս ցուցիչում ՀՀ-ն որոշակի նահանջ է գրանցել»,-գործադիրի նիստում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը
Նա հայտնեց, որ խնդիրը պարզաբանելու համար կառավարության նիստին հրավիրել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավար Հայկուհի Հարությունյանին և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին:
«Փորձենք հասկանալ, թե ինչն է նման հետընթացի պատճառը, որովհետև սա շատ կարևոր ցուցիչ է մեր համար և հակակառուպցիոն մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչով առաջընթաց ապահովելու հստակ նպատակադրում ունենք և մինչև 2026 թվականը որոշակի գործողությունների պլան ունենք:Այս ցուցիչի՝ թեկուզ ոչ շատ մեծ և նշանակալի նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»,-ասաց գործադիրի ղեկավարը:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլլ» կազմակերպության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտնեց, որ համաշխարհային տնտեսական ֆորումի տված ուսումնասիրությունը ՀՀ-ի 3 % նահանջի 75%-ն է ապահովել, որի մեջ մտնում է պետական ծառայություններին բիզնեսների ապօրինի վճարները(հարկային մաքսային, լիցենզիաներ), և հանրային միջոցները ոչ օրինական ձևով ուղղվել է մասնանվորին, օերնքներն ընդունվում են որոշ մասնավոր խմբերի օգտին:
Նա հայտնեց, որ խնդիր է արձանագրվել նաև դատական իշխանությունում:
«Դատական իշխանությունն ամենալուռ և ամենաքարկոծված իշխանության թևերից մեկն է: Շատ բան է փոխվել հեղափոխությունից հետո: Եթե ժամանակին դատական իշխանության մասին խոսելիս խոսում էինք կաշառքների, սակագների և մեծ, համատարած կոռուպցիոն երևույթների մասին, ինչ-որ մի շրջան հեղափոխությունից հետո կար խոսակցություն, որ դատական իշխանությունն անկախ է գործադիր, օրենսդիր իշխանությունից, բայց անկախ չէ իր որոշ կապերից, հիմա արդեն խոսում ենք ձգձգումներից, ուշացումներից, որոնք իսկապես արդարացում չունեն: Բայց դատական պրոցեսներին կան շատ մասնակիցներ՝ սկսած փաստաբաններից, դատախազներից և այլ մարդկանցից, ովքեր կարող են նույնպես մաս կազմել ձգձգումներին»,- ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:
Նա նաև, որ կարգապահական վարույթներով փորձում են վերհանել այն բոլոր սուբյեկտիվ դրսևորումերը, որոնք կապված են դատավորի պատճառով գործերի քննության ձգձգումների հետ:
Անդրեասյանը նաև տեղեկացրեց նաև, որ դատավորների սահմանափակ քանակ կա Հայաստանում:
«Վերջին շրջանում շատ աղմկոտ կոռուպցիոն գործեր ենք բացահայտել Սննդի անվտանգության տեսչությունում, Մաքսային ծառայությունում, Երևանի վարչական շրջաններից մեկում, կառավարությունում»,-հավելեց Փաշինյանը՝ հայտարարելով, որ տեղյակ են կոռուպցիոն երևութներից և պայքարում են դրանց դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր կմերժի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում «ՅՈՒԳՈՒԱՐ» ՍՊԸ-ի ներառման հայտը