Նիստերում, օրակարգից դուրս Փաշինյանը պոպուլիզմով է զբաղվել ուղիղ 15 ժ․ 52 րոպե 15 վայրկյան. Հովասափյան
Փորձագետ Արմեն Հովասափյանը գրում է.
«Շուրջ մեկ տարի կառավարության նիստերը եղել են իմ տեսադաշտում․ ավելին, այդ մասին պարբերաբար հանդես եմ եկել փոքրիկ դիտարկումներով։ Բերված վիճակագրության մեջ հանգամանալից ուսումնասիրել և առանձնացրել եմ 2022 թվականի կառավարության բոլոր նիստերը։
Ներկայացնեմ ամենպարզ օրինակը՝ 2022 թվականի կառավարության 52 նիստերի ընդհանուր օրակարգում ընդգրկված է եղել 2066 հարց, որոնցից զեկուցվել է՝ 163-ը։ Նիստերի ընթացքում, օրակարգից դուրս Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմով է զբաղվել ուղիղ 15 ժ․ 52 րոպե 15 վայրկյան։
Ի դեպ` նիստերի ընթացքին հետևելիս նկատել եմ մի առանցքային էլեմենտ, որը կարմիր գծի նման անցնում է բոլոր նիստերով․ Փաշինյանը խոսում է բոլոր թեմաներից, յուրաքանչյուր զեկուցվող հարցի հետ կապված նա ներկայացնում է իր կարծիքը և հարցը փորձում, իր խոսքերով ասած, «ավելի մատչելի» ներկայացնել հանրությանը։ Փաշինյանն իր խոսքում մշտապես փորձում է արձագանքել զեկուցվող հարցերին, յուրաքանչյուր հարց մեկնաբանել յուրովի։
Գրաֆիկաներում ներկայացված է նիստի ողջ ընթացքն՝ ըստ րոպեների, նշված են թեմաները, որոնց մասին նիստի սկսվելուց առաջ կամ ընթացքում խոսել է Փաշինյանը և ընդգծված են րոպեները, թե օրակարգի հարցերից դուրս ինչքան է խոսե՞լ»։
Բոլոր աղյուսակները՝ Ա. Հովասափյանի ֆեյբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան