Մակրոնը կարող է Պուտինին զրկել Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն կոչումից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Պատվո լեգեոնի Մեծ Խաչի կոչումից զրկելու հնարավորությունը: Այդ մասին France-Presse-ի տարածած լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ին։
Մեծ Խաչի ժքանշանը Պատվո լեգեոնի բարձրագույն կոչումն է: Պուտինն այս կոչումը ստացել է 2006 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից։
Մակրոնը Ռուսաստանի Դաշնության նախագահին Պատվո լեգեոնի բարգև ստացածների թվից հեռացնելու հարցը անվանել է «խորհրդանշական, բայց կարևոր խնդիր»։
«Ես ոչինչ չեմ բացառում: Բայց այսօր ես նման որոշում չունեմ: Նման որոշումները լցավծ են բազմաթիվ իմաստներով, և ես կարծում եմ, որ պետք է ճիշտ պահ ընտրել դրանց ընդունման համար», - ուրբաթ երեկոյան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտին ասել է Մակրոնը:
Պուտինն առաջին և միակ ռուսն է, որն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն կոչման։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը Զելենսկուն պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով
- Մակրոնը Պուտինին հիմնականում զանգահարում է Զելենսկու խնդրանքով. Ֆրանսիայի ԱԳՆ
- Էրդողանն ու Մակրոնը պայմանավորվել են համագործակցել Լիբիայի հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին