Նովոսիբիրսկում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Նովոսիբիրսկում գազի պայթյունի և բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ԱԻՆ գլխավոր վարչության ներկայացուցիչը։
«Պաշտոնական տվյալներով՝ տուժել է 22 մարդ, 13-ը՝ մահացել»,- գործակալությանը հայտնել է գերատեսչության աղբյուրը։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Նովոսիբիրսկի Լինեյնայա փողոցում կենցաղային գազի պայթյունից հետո հինգ հարկանի շենքի չորս մուտքերից երկուսի մասնակի փլուզում է տեղի ունեցել։ Ավերվել է մոտ 30 բնակարան։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր որոնողափրկարարական աշխատանքների ավարտի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Նովոսիբիրսկում բնակելի շենքի փլուզումից հետո զոհերի թիվը հասել է հինգի
- Նովոսիբիրսկում գազի պայթունից բնակելի շենքի երկու մուտքերը փլուզվել են. կան զոհեր և վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան