Օրեցօր վիճակը բարդանում է հասարակ քաղաքացու համար. Փաստաբան Բենիկ Գալստյան
«Պետք է փոխվի ընդհանուր համակարգը և այդ համակարգը ղեկավարում է մի անձ, բոլորը ճանաճում են նրան՝ Նիկոլ Փաշինյանն է»,-Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ հրավիրված «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Բենիկ Գալստյանը՝ անդրադառնալով իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերներ կատարելու խնդրին:
Արձանագրելով, որ իրավաբանները կենտրոնացած են իրավունքի դաշտի վրա՝ փաստաբանը հայտնեց, որ պետական և գերատեսչական այլ մարմիններում վիճակը շատ ավելի վատ է, ինչի հետ ամեն օր առերեսվում են քաղաքացիները:
«Հասարակ յուրաքանչյուր քաղաքացի այդ վատ վիճակն իր կաշվի վրա զգում է և այսօր ունենք մի իրավիճակ, որ պետական կառույցները գործում են շատ վատ ընդհանուր առմամբ և նախանձելի ջանասիրությամբ գործում են դրվագային՝ կոնկրետ անձանց վերաբերյալ, օրինակ Արմեն Աշոտյանի և այլ հայտնի անձանց մասով: Ցավոք սրտի, դրանք, ըստ էության, քաղաքական հետապնդումներ են:
Այսօր ունենք խայտառակ իրավիճակ նախաքննական մարմիններում և շատ ավելի ծանր իրավիճակ դատական համակարգում»,-ասաց իրավապաշտպանը՝ պարզաբանելով, որ նախաքննական մարմինները և դատարանները գերծանրաբեռնված են, տարիներով գործ չեն անում:
Նա հայտնեց, թե կան դատավորներ, որոնք իրենց վարույթում ունեն 200-ական քրաեական գործեր, ինչը ահռելի ծավալ է:
«Ունենք նաև մի իրավիճակ, որ անձը 3 տարի մեղադրյալ է ու պարտադիր չէ, որ այդ անձը լինի քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ, այլ կարող է լինել հասարակ քաղաքացի, և նա չի կարողանում սահմանը հատել առանց նախաքննական մարմնի թույլտվության և շատ հաճախ էլ այդ մարմինն առանց պատճառաբանության անձին չի թույլատրում լքել ՀՀ սահմանները:
Հիմա ունենք մի իրավիճակ, որ հասարակ գործերով քննչական մարմինները չեն զբաղվում, ժամանակ չունեն, բայց, օրինակ քաղաքական ենթատեքստ ունեցող դեպքով ողջ քննչական ստորաբաժանումը բոլոր գործերը մոռանում է և մի երկու ամսի ամբողջ ներուժով ու ծավալով լծվում է այդ գործին»,-հայտնեց Բենիկ Գալստյանը:
Հայտարարելով, որ կա մի իրավիճակ, որ օրեցօր վիճակը բարդանում է հասարակ քաղաքացու համար՝բանախոսը հավելեց. «Նախորդ տարվերջին՝ դեկտեմբերին, զարմանալի արագությամբ անցկացվեց եկամուտների համընդհանուր հայտարարգրման մասին օրենքի նախագիծը և 2025 թվականից բոլորը պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարգիր: Եթե 2025 ից մոնիթորինգի ենթարկեն քաղաքացիների եկամուտը, ապա հաջորդ տարիներին արդեն քաղաացիներին կարող են հարցնել, թե որտեղից իրեն այդ գույքը և տանեն ապօրինի գույքի բռնագանձման վարույթի ենթարկեն»:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանություններն արժեզրկեցին կարևորագույն գաղափարները. Լուսինե Սահակյան
- Ռուբեն Մելիքյան. Միայն քարոզչական նպատակով իրավապահները հսկայական ռեսուրս են ծախսում այն գործերի վրա, որոնք որևէ ապագա չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան