Իրավունք 12:01 10/02/2023

Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել. Արա Զոհրաբյան

«Երեկ մեր գործընկերներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ ենթարկվել են բռնության։ Ոստիկանության Էրեբունի բաժնում վերջիններիս նկատմամբ կիրառվել է  բռնի ուժ, հայհոյանքներ, ըստ էության,  խոչընդոտել են իրենց մասնագիտական գործունեությանը»,- հրավիրված հրատապ ասուլիսում հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ 

Նա նշեց, որ Փաստաբանների պալատը հետևողական է լինելու նմանատիպ բացասական երևույթներին, որոնք իրենց համար անընդունելի են։

«Ըստ էության, որոշ պաշտոնատար անձինք, որոնք աշխատում են նաև ոստիկանության համակարգում, մոռանում են, որ փաստաբանն ունի  բացառիկ առաքելություն և այդ առաքելությունը երաշխավորված է  Հայաստանի Սահմանադրությամբ։ 

Մենք իրականացնելու ենք ամեն ինչ  մեր գործընկերների  խախտված իավունքները պաշտպանելու համար, առհասարակ փաստաբանական  ինստիտուտը պաշտպանելու համար, քանի որ այս երևույթները ստվերում են  փաստաբանական ինստիտուտը»,- ասաց Սիմոն Բաբայանը։

Ասուլիսին ներկա Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ այս երևույթն անհանգստացնող է, քանի որ երկար տարիներ նման միջադեպի հետո չեն առնչվել։

«Ոստիկանները բերման են ենթարկել անչափահասների, մեր գործընկերները գնացել են անչափահասի  առերեսմանը, որը պետք է  առերեսվեր ոստիկանության օպեր աշխատողի հետ։ Ոստիկանության Էրեբունի բաժնում ոստիկանների ներկայությամբ  փորձել են հոգեբանական ճնշում գործադրել փաստաբանների նկատմամբ,  փաստաբանին ծաղրել են առերեսման ժամանակ, հետո էլ պրովակացիայի արդյունքում դուրս են հանել և  միջանցքում ոստիկաններով հարձակվել են փաստաբանի վրա ու ծեծել են, հայհոյել։ Մյուս փաստաբանը  դուրս է եկել ձայների վրա, նրան էլ են սկսել ծեծել, հայհոյել»,- դեպքի մանրամասները ներկայացրեց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ Փաստաբանների պալատի նախագահը երեկ գնացել է դեպքի վայր, տեղում փորձել են  արդարանալ, որ փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար,  ըստ իրենց, իրենք իրավունք ունեն պատժել։

«Ցանկացած իրավիճակում, ընդունեք, որ փաստաբանը  վիրավորական խոսք է ասել ոստիկանին, դրա համար կա Փաստաբանների պալատը, եթե հանցագործություն է պարունակում մեր  գործընկերոջ արարքը, ի վերջո կա քրեադատավարական ընթացակարգ։ Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել։ Սա անընդունելի արարք է, կոչ եմ անում ներքին գործերի նախարարին, ոստիկանության պետին,  արագ միջոցներ ձեռնարկել այն բոլոր ոստիկանների նկատմամբ, որոնք ներգրաված են եղել ծեծելու գործընթացի մեջ, նրանց արաքին պետք է  գնահատական տրվի։ Բացի քրեաիրավական գնահատականից զատ, առնվազն նրանց լիազորությունները պետք է կասեցվեն, նրանք չեն կարող ոստիկաններ լինել։

Պատկերացնում եք՝ փաստաբանը, որը երկար ժամանակ կրթություն է  անցնում,   մասնագիտական հմտություն է  ստանում, որպեսզի քաղաքացուն  պաշտպանի, ինքը պաշտպանության կարիք ունի, կարող է ոստիկանների կողմից բիրտ ուժի թիրախ դառնալ»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Ոստիկանների կողմից բռնության ենթրակված փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի շահերը ներկայացնող Հրանտ Անանյանն ասաց, որ տեղի ունեցած միջադեպը, դրա շարժառիթը փաստաբանների մասնագիտական գործունեությունն է։

«Տվյալ քննչական գործողության՝ առերես-հարցաքննության ընթացքում, որին մասնակցել են այս երկու փաստաբանները, անչափահաս  վկան իր  օրինական ներկայացուցչի և հոգեբանի ներկայությամբ ցուցմունքներ է տվել  իր հետ առերեսվող ոստիկանության Էրեբունի բաժնի օպեր լիազորի հետ այն մասին, թե ինչպես են իրենց՝ ուսանողներին, նախորդ օրը բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունի բաժին ու իրենց խոշտանգել՝ գլուխը հագուստով ծածկել, ծեծի ենթարկել մի քանի հոգու, գետնի պառկացրել։

Այդ ցուցմունքները տալու ժամանակ օպերա լիազորի մոտ, ով առերեսվում էր անչափահաս վկայի հետ, լարվածություն է կուտակվել։ Լարվածությունը հասել է գագաթնակետին այն ժամանակ, երբ որ  անչափահաս ձերբակալվածի պաշտպանները հարցեր են ուղղել օպեր լիազորին դեմքի հանգամանքների ամբողջական բացահայտմանն ուղղված։ Այդ բոլոր հարցերը արձանագրված են քննչական գործողության արձանագրության մեջ, որոնք ամբողջովին կոկիկ են և կոռեկտ, սակայն առերեսվող օպեր լիազորը դրանից էլ ավելի է լարվել։

Քննչական գործողության դռան մուտքի մոտ հավաքված են եղել շուրջ 10 օպերա լիազորներ, որոնք առհասարակ այդտեղ չպետք է գտնվեին։ Մինչև արձանագրությունը ստորագրելը տվյալ  օպեր լիազորը դուրս է եկել աշխատասենյակից, միջանցքից սկսել է տարբեր բնույթի վիրավորական,  պատիվն ու արժանապատվությունը կասկածի տակ դնող արտահայտություններ անել Մարզպետ Ավագյանի հասցեին։ Նա ընդամենը պարզաբանում է  պահանջել, ասել՝ իրար չեն ճանաչում, մասնագիտական բերումով է այստեղ, ինչո՞ւմն է  խնդիրը։ Այդ հարցադրումներին հետևում է  ագրեսիվ պատասխաններ ու հարձակում Ավագյանի նկատմամբ։

Էմանուել Անանյանը մի քանի վայրկյան անց է դուրս եկել միջանցք, երբ Մարզպետ Ավագայանն շրջափակած են եղել ու ձեռքերով ոտքերով հարվածել են նրան, հորդորել է հանգստանալ բոլորին, ոլորել են նաև նրա ձեռքերն ու հարվածներ հասցրել։ Երբ ձեռքերը ոլորված է եղել, հատկապես առերեսմանը մասնակցած օպեր լիազորը, ինչպես նաև ոստիկանության Էրեբունի բաժնի օպեր  գծով տեղակալը հայհոյել են Էմանուել Անանյանին, ձեռքերով հավածել է նրա գլխին։

Սա տևական անընդմեջ շարունակվել է,  դադարել է  բացառապես քննչական կոմիտեի քննիչների, քանի որ քննչական բաժինը տեղակայված է ոստիկանության Էրեբունի բաժնում, միջամտության արդյունքում։ Հնարավոր է  եղել սաստել ոստիկաններին, դադարեցնել այդ պրոցեսը։ Եթե դա էլ չլիներ, կարծում եմ,  ավելի ծանր հետևանքներ էին առաջ գալու»,- մանրամասնեց Անանյանը։

Նա նշեց, որ սա ոչ միայն մասնավոր դեպք է, ինստիտուտի դեմ քայլ է, որովհետև մարդկանց ծեծի են ենթարկել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու կապակցությամբ, որևէ ձևով ծանոթ չեն եղել նրանց, նախկինում առնչություն չեն ունեցել։

«Ըստ էության, նաև հետագայում գնացել են, փորձել են արդարանալ, իբր Մարզպետ Ավագյանն է իրեն բացասական վարքագիծ դրսևորել։ Նույն ոճի մեջ են փորձել ներկայացնել, ինչ ոճի մեջ  անչափահասներին էին բերման ենթարկել ոստիկանների  նկատմամբ բռնության գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։  Այսինքն սցենարը նույնն է»,- ասաց փաստաբան Հրանտ Անանյանը։

Նա նշեց, որ հարվածներ հասցել են Մարզպետ Ավագյանի մարմնի գրեթե  բոլոր մասերին, «ուղղակի հարվածների տեղատարափ է եղել», Էմանուել Անանյանի՝ գլխի, մեջքի շրջանում, հրել են, գցել են։ 

«Մենք ակնկալում էինք, որ դատաբժշկական փորձաքննության որոշումները շուտ կտրամադրվեն, բայց մինչ այս պահը դեռ չեն տրամադրել»,- ասաց Հրանտ Անանյանը։ 

Միջադեպի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Հ.Անանյանը հայտնեց, որ փաստաբանները շարունակելու են անչափահաս ձերբակալվածների շահերի պաշտպանությունը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}