Փաստաբան. Ոստիկանության կողմից ցուցաբերվող վարքագիծը վախի մթնոլորտ ստեղծելու քաղաքական հրահանգի տպավորություն է թողնում
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.
«Ամենացավալին այն է, որ զարմացած չեմ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած աննախադեպ ոտնձգության փաստով։ Վերջին շրջանում ոստիկանության կողմից ցուցաբերվող վարքագիծը վախի մթնոլորտ ստեղծելու քաղաքական հրահանգի տպավորություն է թողնում։ Արդյունք է նաև այդ համակարգը մեկ անձի իշխանության պահպանման, քաղաքական, տնտեսական, անձնական հարցերով հրահանգներ կատարող գործիքի վերածելու։
Փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած խայտառակ ոտնձգությունն ընդհանուր իրավիճակի անխուսափելի հետևանքներից է։
Ոտնձգության հեղինակները պետք է հանրության համար տեսանելի ու հստակ պատիժ ստանան, այլապես երևույթը կդառնա ամենօրյա սովորություն։
Պետք է բոլոր միջոցները ձեռնարկել նաև հարցը հրապարակային ու բացահայտ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ, թույլ չտալով նրանց շարունակելու արդեն գրեթե 5 տարի ձգվող «խորհրդավոր» լռությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանի նկատմամբ ոտնձգությունը խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը. ՓՊ
- Հետ ենք գնում 90-ականներ թվականներ. Փաստաբան
- Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
- Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել. Արա Զոհրաբյան
- Էրեբունու բաժնում ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբանների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին