Երկրաշարժից տուժած տարածքներում որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքները
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․
«Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները, երեք օր անընդմեջ իրենց հմտություններն են կիրառում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած տարածքներում՝ ավերածությունների հետևանքները վերացնելու, փլուզված շենքերում մարդկանց որոնելու, փլատակները քանդելու, բացելու, վրաններ կանգնեցնելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար փրկարարներն ակտիվ համագործակցում են տեղական իշխանությունների, ինչպես նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ փրկարարները շարունակում են աշխատանքը, հույս ունենք ողջ մնացած մարդիկ դուրս կհանվեն այնտեղից․ Փալյան
- Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Ադիյամանում և Հալեպում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան