Քաղաքական 18:30 10/02/2023 Հայաստան

Խաչատուրյանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնել երկրաշարժից հետո Թուրքիային ցավակցություն հայտնելու համար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ 

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն: Նախորդ հանդիպումից հետո մենք խնդիրներ ենք լուծել: Այս բարդ ժամանակներում երևի պետք է մենք պատրաստ լինենք անակնկալների, ցավոք սրտի: Այդ առումով շատ կարևոր է, որ կառավարությունը շարունակում է իր նախատեսած ծրագրերի իրականացումը: Ուզում եմ ասել, որ հետևելով կառավարության աշխատանքին, դա շատ կարևոր հանգամանք եմ համարում: Այսինքն՝ կառավարությունն իր 2021-2026թթ ծրագրերի շարունակականությունն է ապահովում: Մեկ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել: Դուք անընդհատ ասում եք ինստիտուցիոնալ փոփոխությունների և պետական ինստիտուտների մասին: Երևի մեր պետության մեջ ամենամեծ բացթողումն այս 30 տարիների ընթացքում դա է եղել, որ մենք այդպես էլ չենք կարողացել կամ չենք ուզել դա անել տարբեր շարժառիթներից ելնելով, հակառակը՝ նույնիսկ առանձին դեպքերում՝ ավելի լավ էր, որ այդ բարեփոխումները, որոնք ուղղված էին պետական ինստիտուտների կայացմանը՝ չանեին: Այն աշխատանքները, որոնք կատարվում են 2018 թվականից հետո, որոնք միտված են նոր պետական ինստիտուտների ձևավորմանը, դրանք շատ դեպքերում դժվարությամբ են առաջ գնում, որովհետև նախկինում այդ արմատացած վատ ավանդույթները դժվար է փոխել:

Նախորդ մեր հանդիպմանը մենք խոսում էինք սահմանադրականության, դատական համակարգի մասին, կարծում եմ, որ Դուք շատ ավելի լավ եք պատկերացնում և գնահատում վիճակը և ամենաշահագրգիռը Դուք եք և կառավարությունը: Եվ ես համոզված եմ, որ այդտեղ մենք հաջողություն կունենանք: Մեկ դիտարկում ևս: Ուզում եմ անձամբ Ձեզնից շնորհակալություն հայտնել երկրաշարժի հետ կապված Ձեր մոտեցման համար, նաև կառավարությանը: Նկատի ունեմ մեր հարևան երկիր Թուրքիային և՛ ցավակցություն հայտնելու, և՛ օգնության պատրաստակամություն հայտնելու համար: Նաև մեր բարեկամ Սիրիայի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Իրականում երկու երկրներում էլ դա գնահատվել է, Սիրիայում առանձնահատուկ գնահատանքի է արժանացել:

Կարծում եմ, որ մենք այլ կերպ չէինք կարող վարվել, որովհետև Սպիտակի երկրաշարժի վերքերը դեռևս թարմ են մեր հիշողություններում, և բացի դա դժբախտություն էր տեղի ունեցել մեր հարևան երկրում, մենք այլ կերպ չէինք կարող վարվել: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև այդ որոշումների համար»:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, և շնորհակալ եմ ընդունելության համար: Իհարկե, մենք բազմիցս քննարկել ենք ամենատարբեր հարցեր և մեր մոտեցումը շարունակում է մնալ այն, որ ընդհանրապես մեր առաջ ծառացող մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ոչ միայն սիմետրիկ, այլև ասիմետրիկ: Ասիմետրիկ ասելով նկատի ունեմ հետևյալը, որ ընդհանրապես, ցավոք, այսօր այնքան շատ են պրոբլեմները, որ մեզ անընդհատ կարող են մտցնել այս պահի, այս րոպեի, այսօրվա խնդիրները լուծելու ռեժիմի մեջ, ինչն անհրաժեշտ է:

Բայց մյուս կողմից՝ շատ կարևոր է երկարաժամկետ ռազմավարական պլանավորման և ռազմավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելը՝ սկսած կրթական ոլորտից շարունակած առանց բացառության բոլոր ոլորտների: Մեր հիմնական նպատակն այն է, որ պետությունը, պետական համակարգը շարունակի արդյունավետ աշխատել անկախ անձերից: Բոլոր դեպքերում մարդու նշանակությունը և դերը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ այդ համակարգը մարդուն, պաշտոնյային անընդհատ մղի, դրդի, նաև որոշակիորեն պարտադրի կառուցողական աշխատանք: Այս առումով, պիտի առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ Ձեզ՝ կառավարության գործունեությանն աջակցելու համար, որովհետև այս բարեփոխումների օրակարգն, ըստ էության, հնարավոր չէ իրականացնել առանց Հանրապետության նախագահի աջակցության: Մենք այդ աջակցությունը տեսնում ենք, զգում ենք և դա չափազանց կարևոր է:

Դուք նշեցիք Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին: Այո, կարծում եմ և շնորհակալ եմ, որ այդպես եք վերաբերվում կայացրած որոշումներին, որովհետև, այո, իսկապես շատ մեծ աղետ է տեղի ունեցել և լինել անտարբեր այդ ամենի նկատմամբ՝ ուղղակի որևէ կերպ հասկանալի չէր կարող և չի կարող լինել: Մանավանդ այն համատեքստում, որ ես այդ մասին նաև Ամանորյա ուղերձում նշեցի, որ եթե ուզում ենք մեր պետության հարատևությունն ապահովել՝ պետք է աշխատենք մեր հարաբերությունների որակը փոխել շատ ուղղություններով, բայց առաջին հերթին մեր տարածաշրջանում, որովհետև անկախ ամեն ինչից մենք այստեղ ենք, և մեզ շրջապատող երկրները, մեր հարևան երկրներն էլ են այստեղ: Մենք առաջին հերթին պիտի աշխատանք տանենք այդ հարաբերությունների որակը փոփոխելու ուղղությամբ, իհարկե, հասկանալով՝ մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, որ դա միայն մեզնից է կախված: Իհարկե, մեզնից չէ կախված և մենք ոչ մի հանգամանք չենք մոռանում: Խնդիրն այն է, թե մենք ինչ ուղղությամբ ենք ուզում դասավորել կամ գործադրել մեր ջանքերը:

Շատ կարևոր է իսկապես, որ այս բոլոր հարցերը մենք հաճախ ենք քննարկում: Կարծում եմ՝ շատերը գիտեն, որ մենք ոչ միայն պաշտոնական ֆորմատներով ենք հանդիպում, այլև ոչ պաշտոնական: Կա ըմբռնում, ներդաշնակություն և Հանրապետության նախագահի կողմից աջակցությունն իսկապես շատ կարևոր է, շնորհակալ եմ դրա համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}