«Հրապարակ». Հրաչյա Ռոստոմյանը փորձում է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվում են նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ում։ Կուսակցության քաղաքապետացուն էլ, հավանաբար, լինելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Ամիսներ առաջ մեզ տեղեկություններ էին հասել, որ Ռոստոմյանը փորձում է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել, թիմ է հավաքագրում, փորձում նոր մարդիկ գտնել, մանավանդ՝ սպորտի աշխարհից։
Խոստանում է, որ նոր կուսակցությունը ոչ մեկի, այդ թվում՝ նախկինների և անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ չի ասոցացվելու։ Նպատակը քաղաքական դաշտ մուտք գործելն է՝ առաջին փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ծրագրով։ Սակայն, ըստ ամենայնի, հասկանալով, որ նախկին լինելն այլևս խարան չէ, որոշել են ԲՀԿ-ով գնալ ընտրությունների։
Մեր տեղեկության վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հետևյալ մեկնաբանությունը տվեց․ «ԲՀԿ-ն այս պահի դրությամբ որևէ քննարկում չի ունեցել Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության կամ դրա ձևաչափի վերաբերյալ։ Առաջիկայում կուսակցության քաղաքական խորհուրդն այդ բովանդակությամբ քննարկում կանի, և որոշման մասին, բնականաբար, մենք հայտարարությամբ հանդես կգանք։ Իսկ մինչ այդ ես որևէ տեղեկատվություն չեմ մեկնաբանելու»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա