«Պատգամավորները չեն էլ պատկերացնում ինչ է զեկուցում ազատ ժամերին բալետով զբաղվող գլխավոր դատախազը»
«Օվերտոնի պատուհանը բացվեց հենց գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի շուրջ, որին հաջորդեց՝ Գագիկ Ծառուկյանինը, ապա շարունակվեց և հասանք 2023 թ-ն՝ Սեյրան Օհանյանին, հանրության շրջանում մեծ համբավ ունեցող նաև բժշկի՝ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին»,- Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ հրավիրված «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» թեմայով քննարկման ասաց իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ երբ խորհրդարանում տեսնում ես հարց տվողներին, հասկանում ես, որ «անձեռնմխելիությունից զրկող պատգամավորներն առհասարակ չեն էլ հասկանում ինչ է նախ անձեռնմխելությունը, չեն էլ պատկերացնում ինչի՞ համար են բերվել այս քրեական գործերը և առհասարակ ի՞նչ է զեկուցում ազատ ժամերին բալետով զբաղվող գլխավոր դատախազը»։
Մինչդեռ, ըստ իրավաբանի, կան հարցեր, որոնց մասին նույնիսկ չեն էլ բարձրաձայնում։
«Կան մի շարք հարցեր, որոնք չեն քննարկվում։ Ինչո՞ւ, որովհետև հայտարարում են քրեական հետապնդման մասին ինչ-որ բաներ, բայց չկա մեղադրական որևէ դատավճիռ, քանի որ դա որևէ մեկին չի հետաքրքրում։ Եթե նույնիսկ այդ գործերով կայացվեն արդարացման որոշումներ, ապա դա ոչ մեկին չի հետաքրքրում, քանի որ հանրությունը դեռևս 2018-ի էյֆորիայի ազդեցության տակ է, հանրությունը բթացել է»,- նշեց իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ի տարածած հայտարարությունը չինական խանութի գովազդ է հիշեցնում.իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյան
- Օրեցօր վիճակը բարդանում է հասարակ քաղաքացու համար. Փաստաբան Բենիկ Գալստյան
- Այս իշխանություններն արժեզրկեցին կարևորագույն գաղափարները. Լուսինե Սահակյան
- Ռուբեն Մելիքյան. Միայն քարոզչական նպատակով իրավապահները հսկայական ռեսուրս են ծախսում այն գործերի վրա, որոնք որևէ ապագա չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին