ԱԺ ՔՊ-ական պատգամավորներն ընդունեցին օրակարգի բոլոր նախագծերը և ավարտեցին նիստը
Ազգային ժողովն այսօր մինչև մեծ ընդմիջման գնալը քվեարկությամբ ընդունեց քննարկված ողջ օրակարգը: Ընդդիմությունը հիմանկանում ձեռնպահ քվեարկեց նախագծերին:
ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին և ընդունեցին՝
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),
«Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը (Երկրորդ ընթերցմամբ),
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից փաթեթը (Առաջին ընթերցմամբ),
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին,
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),
«Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից փաթեթը(Առաջին ընթերցմամբ),
«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),
«Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Երկրորդ ընթերցմամբ),
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ),
«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Երկրոչդ ընթերցմամբ) նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
- Իսկ Վահան Քերոբյանը հաշվե՞լ է
- Նախագծով սպառողին զրկում ենք հնարավորությունից.Արթուր Խաչատրյան
- Մեր պատգամավորի թեթև ջանքով մի քանի ժամում երեք ապօրինի հանք է հայտնաբերվել. Արմեն Խաչատրյան
- Դուք էիք խոսում խաղաղության մասին և դուք բերեցիք պատերազմ.Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա