ԱՄՆ-ը վեց ամսով չեղարկել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները՝ կապված երկրաշարժերի հետևանքների վերացման հետ
Մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը Սիրիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, Վաշինգտոնի որոշմամբ, չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք ուղղված են երկրաշարժի հետ կապված օգնություն տրամադրելուն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշման մեջ։
Փաստաթղթում նշված է, որ «թույլատրվում են բոլոր գործարքները, որոնք վերաբերում են Սիրիայում երկրաշարժի կապակցությամբ օգնություն ցուցաբերելուն»։ Ֆինանսների նախարարությունը հստակեցրել է, որ այս ռեժիմը կգործի 180 օր՝ մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա գումար փոխանցելու մասին։
«Միևնույն ժամանակ, ընդհանուր լիցենզիան թույլ չի տալիս նավթի հետ կապված գործարքներ, փոխգործակցություն պատժամիջոցների ենթարկված անձանց և հանրապետության կառավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1 250-ի, վիրավորներինը՝ 2 054-ի։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» համայկական հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին
- Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Ադիյամանում և Հալեպում
- Եվրոպայից Սիրիա` ոչինչ. Սիրիայում բարձրաձայնել են երկրաշարժից հետո Արևմուտքի օգնության բացակայության մասին
- Հունաստանն առաջարկում է երկրաշարժից հետո չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները
- Բջջային կապի գերմանական օպերատորն անվճար է դարձնում ելքային զանգերը դեպի Թուրքիա ու Սիրիա
- Հայ փրկարարները մեկնեցին Սիրիա
- Արամ Առաջինը գումար կհատկացնի՝ Հալեպում հատուկ կենտրոններում գտնվող հայերին սննդով ապահովելու համար
- Հալեպում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 3000 բնակելի շենք
- Ավելի քան 150 շենք է ավերվել Սիրիայի տուժած նահանգներում
- ՅՈՒՆԵՍԿՕ. Երկրաշարժի հետևանքով վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին