Նախագծով սպառողին զրկում ենք հնարավորությունից.Արթուր Խաչատրյան
«Այո, մենք չգիտենք, թե փոխարժեքն ու տոկոսադրույքը ի՞նչ կլինի, բայց բոլոր դեպքերում այդ ռիսկը ծածկվում է արտարժութային տոկոսային պարիտետով»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ելույթ ունենալով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Նախագծի համահեղինակ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկում է ֆինանսական կազմակերպություններին արգելել արտարժույթներով վարկեր տրամադրել:
«Այո, քաղաքացին կանխատեսում և կարգավորում չի կարող անել, բայց բանկերն ինչ-որ կանխատեսումներով գալիս են այդ տոկոսադրույքային պարիտետին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հիմնավորեց իր տեսակետը՝ ասելով թե պատահական չէ, որ արտարժույթով վարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան դրամովը:
«Արտարժույթի արժեքի տատանումների ռիսկը միշտ կա, բայց ենթադրվում է, որ բանկն այն կարղանում է կարգավորել՝ արտարժույթի ազատ փոխարկելիության միջոցով և երկրորդ՝ տոկոսադրույքային պարիտետի միջոցով:
Իմ կարծիքով՝ սրա նպատակն այն է, որ պետությունն ազատ դոլարը գնի, իսկ դոլարը կազատվի: Մենք համակարգում ունենք մեծ լիկվիդայնություն: Այդ ազատ դոլարը պետությունը գնելու է, որովհետևև այդ լիկվիդայնությունը պետք է ինչ-որ մի տեղից շուկա լցվի: Փոփոխությամբ պետությունը ցանկանում է սպասարկել արտաքին պարտքը:
Միգուց այն վատ բան չէ, քանի որ տնտեսության դոլարիզացիան իրոք ռիսկային է, բայց այս օրենքով երբ փորձում են ներկայացնել սպառողների շահերի պաշտպանությունը՝ ճիշտ չէ: Մենք, ընդհակառակը, սպառողին զրկում ենք հնարավորությունից՝ երբ համակարգն ունի գործիքներ որպեսզի այդ ռիսկերը չեզոքացնի»,-հայտարարեց Արթուր Խարատրյանը
Հարակից հրապարակումներ`
- Մեր պատգամավորի թեթև ջանքով մի քանի ժամում երեք ապօրինի հանք է հայտնաբերվել. Արմեն Խաչատրյան
- ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է դադարեցնել արտարժույթով հիպոտեկային վարկերի տրամադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան