Մեր պատգամավորի թեթև ջանքով մի քանի ժամում երեք ապօրինի հանք է հայտնաբերվել. Արմեն Խաչատրյան
«Ես օրինագծի վերաբերյալ կարծիք եմ հայտնել, որ Հայաստանում ավազի արտահանման 70 %-ն ապօրինի և սև շուկայում է»,-խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ելույթ ունենալով Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Հիմնավորելով իր ասածը՝ պատգամավորը նշեց, որ արդյունաբերական բետոնի արտադրության ծավալներն աճում են, մասնավորապես՝ 2021 թվականին՝ 66 %-ով, իսկ ավազի արդյունահանումը նվազել է:
«Մի քանի օր առաջ ես խոստացա, որ այդ նյութերը կուղարկեմ դատախազություն, բայց դրանցով զբաղվել է իմ գործընկեր Հայկ Սարգսյանը, և երբ կոնկրետ տեղանք է նշել, որտեղ ապօրինի հանքարդյունաբերություն է իրականացվում և տեսչական մարմինը մինչև հասել է այդ կոնկրետ վայրը՝ երեք հատ այլ ապօրինի հանք է հայտնաբերել: Հարցս հետևյալն է՝ հեկտարներով տարածքներ են վերցնում, դրանք դառնում են ապօրինի հանքեր, հարյուրավոր տրանսպորտային միջոցներով ավազը կրում, տանում հասցնում են սպառողներին՝ պետական մարմիններ, գյուղերի վարչական միավորների ղեկավարներ, ոստիկանություն, օպերատիվ հետախուզական մարմիններ, ՊԵԿ-ի օպերատիվ ծառայություն կա՞ն: Ինչպես կարելի է հեկտարներով տարածքներ վերցնել, քանդել, սարքել հանք և որևէ մեկն այդ մասին չիմանա: Մեր պատգամավորի թեթև ջանքով մի քանի ժամվա ընթացքում երեք հատ ապօրինի հանք է հայտնաբերվել»,-հայտարարեց Արմեն Խաչատրյանը:
Նա դիմեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին, որպեսզի որոշ ուսումնասիրություններ իրականացնի և փարատի պատգամավորների նման մտահոգությունները:
Հարակից հրապարակումներ`
- Դուք էիք խոսում խաղաղության մասին և դուք բերեցիք պատերազմ.Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
- Ալեն Սիմոնյանն այդպես էլ չի հասկացել. Հայկ Մամիջանյան
- «Գռեհիկ, անմիտ քննարկումներ ԱԺ դահլիճում՝ էն պարագայում, երբ մենք լրջագույն վտանգների առաջ ենք»
- Ֆրանսիացի ժանդարմներ են գալու Հայաստան, քանի որ ՀՀ իշխանությունների խոսքերին չեն հավատում. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը