Հետ ենք գնում 90-ականներ թվականներ. Փաստաբան
«Մենք ակնկալում էինք, որ այդպիսի արձագանք կլինի։ Ուրախ ենք, որ չեն ասել՝ ահաբեկիչ փաստաբանները զինված մտել են անչափահասներին պաշտպանելու և նման միջադեպ է եղել»,- ոստիկանության Էրեբունի բաժնում փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու միջադեպի առիթով հրավիրված հրատապ ասուլիսում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ոստիկանության արձագանքին, որը խուլիգանություն է որակել տվյալ միջադեպը։
«Վստահ եմ, որ կան արժանապատիվ ոստիկանները, կան նաև նման մարդիկ, ովքեր քրեական ենթամշակույթի դեմ են պայքարում, այդ ենթամշակույթը վերցրել և տարել են այդ պատերի ներս։ Պարզ չէ, որ հիմա իրենք ամեն ինչ փորձելու են անեն իրենց պաշտպանելու համար, իրենց կարճ խելքով փաստաբաններին մեղադրեն։ Բայց այնտեղ եղել են տարբեր մարդիկ, հոգեբանը, ձերբակալված անչափահասի ծնողը, մյուս փաստաբանը։
Իրենք չեն կարող ժխտել ծեծի փաստը, իրենք ծեծի են ենթարկել, այլ բան է՝ ինչով են արդարացնելու իրենց արարքը»,- ասաց Զոհրաբյանը։
Փաստաբաններն իրանացրել են անչափահաս ձերբակալվածի պաշտպանություն։
Արա Զոհրաբյանն ասաց, որ անչափահասներին քաղաքացիական հագուստով ոստիկաններ են մոտեցել, հետները կռվի են բռնվել, ապա բերման են ենթարկել, իբրև ոստիկանների նկատմամբ դիմադրություն են ցույց տվել և այլն։
«Սա շատ վատ ձեռագիր է, կարծես 90-ական թվականները լինեն։ Հետ ենք գնում 90-ականներ թվականներ, այսինքն փաստաբանը ոչ թե չի կարողանում իր վստահորդին պաշտպանել, այլ ինքն իրեն պաշտպանել։ Սա շատ անթույլատրելի վարքագիծ է, որ պաշտոնատար անձը փորձի սա ծածկել, վստահ եղեք, պատասխան է տալու։ Մենք սա այսպես չենք թողնելու։ Այս դեպքը փաստաբանական ինստիտուտի դեմ է, եթե կուլ տանք, ցանկացած փաստաբանի կարող են ծեծի ենթարկել, հետո ասեն փաստաբանները խուլիգանություն արեցին»,- նշեց փաստաբանը։
Ասուլիսին ներկա փաստաբան Մարզպետ Ավագյանը պատմեց, որ նախորդ օրը, երբ անչափահասներին ձերբակալել ու տարել են ոստիկանության Էրեբունի բաժին, իր վստահորդի հայրը շուրջ 2-3 ժամ փորձել է տեսակցել իր որդուն որպես օրինական ներկայացուցիչ, սակայն տարբեր պատճառաբանությամբ չեն թույլ տվել. «2-3 ժամ հետո է հաջողվել տեսակցել։ Տեսել է վնասվածանքներ կան տղայի վրա, շորերը եղել են կեղտոտ, վրան՝ ոտնահետքեր»։
Հարցին, թե ո՞ր պահին իրավիճակը սրվեց, նա ասաց. «Առերես-հարցաքննության ընթացքում անչափահաս ձերբակալված անձը սկսեց ցուցմունքներ տալ իրենց խոշտանգելու վերաբերյալ։ Այդ պահից սկսած իրավիճակը լարվեց։ Օպերատիվ աշխատողները եկել էին, բաց դռների առջև կանգնել, իմ գնահատմամբ, ուղղված էր ճնշում գործադրելու անչափահաս վկայի, ձերբակալված անձի նկատմամբ, որպեսզի նա չպնդի իր ցուցմունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աթանեսյան. Պետության անկման հերթական դրվագը
- Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
- Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել. Արա Զոհրաբյան
- Էրեբունու բաժնում ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբանների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին