Թուրքիայում փլատակներից վեցամյա աղջկա են դուրս բերել
Հնդկաստանից ժամանած փրկարարները, որոնք աշխատում էին Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում, փլատակների տակից դուրս են բերել վեցամյա մի աղջկա, որն այնտեղ անցկացրել է ավելի քան երեք օր։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «NDTV» հեռուստաալիքին։
Նասրին անունով աղջկան տեղափոխել են Հաթայ նահանգում հնդիկ մասնագետների կողմից տեղակայված դաշտային հիվանդանոց։ Երեխան ոտքի վնասվածք ունի, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նասրինի մորը փրկել են, սակայն նրա հայրն ու երկու եղբայրներն անհետ կորած են համարվում։ Փրկարարները շարունակում են աշխատել այն տան փլուզման վայրում, որտեղ ցնցումների ժամանակ գտնվել է ամբողջ ընտանիքը:
Հնդկաստանը Թուրքիային օգնելու համար ուղարկել է վեց ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ հումանիտար և բժշկական պարագաներով, ինչպես նաև փրկարարական խումբ։ Մեկ ինքնաթիռ ուղարկվել է Սիրիա։ Աղետից տուժած շրջաններում աշխատում են ավելի քան 250 հնդիկ մասնագետներ։
Նշվում է նաև, որ ավելի քան 135 տոննա մարդասիրական օգնություն է առաքվել Թուրքիա, 6 տոննա շտապ օգնություն՝ Սիրիա։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում երկրաշարժից վնասվել է Եագուպիէ գյուղ հայկական եկեղեցին
- ԱՄՆ-ը վեց ամսով չեղարկել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները՝ կապված երկրաշարժերի հետևանքների վերացման հետ
- Երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու մուսալեռցի․Եսայի Հավաթյան
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 16546-ի
- Երկրաշարժից հետո Թուրքիան ընդունել է 95 երկրի օգնության առաջարկը
- Ճապոնացի սեյսմոլոգ.Թուրքիայի երկրաշարժները 10 անգամ գերազանցել են Ճապոնիայում տեղի ունեցածներին
- Նոր երկրաշարժ Թուրքիայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին