Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց. ՌԴ ԱԳՆ
Այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև։
ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ, Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Լավրովին դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ։
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման փոխադարձ տրամադրվածություն։
«Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։ Ռուսական կողմը կարևորել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով պայմանավորվածությունների՝ ներառյալ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանումը, իրականացման ուղղությամբ աշխատանքի հնարավորինս արագ վերսկսումը»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳն-ից հայտնում են. «Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է ռուսաստանցի գործընկերոջը մասնագիտական տոնի՝ Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ։
ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը:
Ընդգծվել է եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման և անվերապահ պահպանման հրամայականը:
Արարատ Միրզոյանը և Սերգել Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի տարաբնույթ հարցեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան