Փաստաբան. Դատավոր Նախշքարյանը չի ասել՝ ես ձեր տիրու մերը
«Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ընկերը, որը հիմա արդարադատության նախարար է, ասում է՝ գիտե՞ք ինչ, դատավորներ, դուք չեք կարող կարծիք հայտնել ձեր իսկ գործընկերների նկատմամբ մեր որոշումների, ձեզ իսկ վերաբերող հարցերի մասին»,- ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» թեմայով պանելային քննարկման ժամանակ անդրադառանալով դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանտվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ ներկայացրած ԱՆ միջնորդության բովանդակությանը։
Նա մի պարզ օրինակ, նշեց, երբ շենքում խնդիր է լինում, ցանկացած բնակիչ տեղի ունի գնալու, խոսելու, բողոքելու, իսկ դատավորները, որ բարձր կարգավիճակում են, փաստորեն իրենց վերաբերող հարցերին շուրջ չեն կարող կարծիք արտահայտել։
«Մենք տեքստը հրապարակել ենք։ Այնպես չի, որ Զարուհի Նախշքարյանն ասել է. «Ես ձեր տիրու մերը» կամ «Դուք սրիկա եք»։ Նա մոտավորապես ասել է՝ իմ պատկերացմամբ, կիրառված պատասխանատվության միջոցն այնքան էլ համաչափ չէ, ընդ որում շատ մեղմ ձևակերպումներով»,-ասաց Մելիքյանը՝ հիշեցնելով, որ դատավորին, որի մասին խոսել է Նախշքարյանը, պատասխանատվության ենթարկել են ծանրաբեռնվածության պատճառով որոշ գործերի քննության ձգձգման հիմքով, այսինքն այդ ծանրաբեռնվածությունը վերաբերում է նաև դատավոր Նախշքարյանին։
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ իրենք լավ գիտակցում են, որ Նախշքարյանի վերաբերյալ ԱՆ միջնորդությունների ներկայացման նպատակը նրան դատավորի լիազորություններից զրկելն է, դատական համակարգից հեռացնելը։
«Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում գրառումները ցույց տվեցին իրավաբանական համայնքի վերաբերմունքը դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ, ես չէ, որ նրա մասին պետք է կարծիք հայտնեմ։ Այս դեպքում նաև կարծում եմ, որ խնդիրը ոչ այնքան Նախշքարյանին դատական համակարգից հեռացնելն է, այլ ընտրված եղանակը, որը պետք է դաս լինի մյուս դատավորների համար՝ չխոսել։ Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հետապնդումը շատ ցուցադրական երևույթ է, այն ուղղված է բոլոր դատավորներին, որ կարծիք չբարձրաձայնեն իրենց վերաբերող խնդիրների մասին»,-ասաց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանների ֆլեշմոբը. #պաշտպանումեմ
- Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչները հրապարակել են նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱՆ միջնորդությունը
- ԱՆ-ն դիմել է ԲԴԽ-ին Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ
- Զարուհի Նախշքարյան. Այս պայմաններում որքանով է «մեղադրանքը» արդարացի՝ որոշեք ինքներդ
- ԱՆ-ն ու ԲԴԽ-ն պարտավոր են նախ խնդիրները լուծեն, հետո միայն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցեն. Նախշքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան