ԱՄՆ-ն ռազմական ավիակիր կուղարկի Թուրքիայում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար
ԱՄՆ-ը USS George W. Bush ավիակիրն ու նրա ուղեկցող նավերն ուղարկում են Միջերկրական ծովի արևելյան հատված՝ օգնելու Թուրքիայի երկրաշարժի դեմ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունն անձնակազմ, սարքավորումներ և մի շարք միջոցներ է ուղարկել՝ օգնելու թուրքական կառավարությանը և շարունակվող որոնողափրկարարական գործողություններին, ներառյալ «Ջորջ Բուշի» ավիակիրների հարվածային խումբը, որը տեղակայված է Արևելյան Միջերկրական ծովում»,- ԶԼՄ-ներին ասել է Ռայդերը:
Նա հավելել է, որ ավիակիրը նյութատեխնիկական աջակցություն կտրամադրի փրկարարներին, բժշկական օգնություն և անհրաժեշտության դեպքում կտրամադրի իր ուղղաթիռները։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատուները պատասխանատվության կենփարկվեն
- Թուրքիայի երկրաշարժի հետևանքների արբանյակային պատկերի մեկնաբանությունները
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18342-ի
- Թուրքիայում փլատակներից վեցամյա աղջկա են դուրս բերել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին