Բայդենը բացատրել է, թե ինչու է ամեն անգամ օդում ողջունում
Ամերիկացի լրագրող Գրեգ Փրայսը Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական ելույթի ժամանակ արտասովոր հայտարարություն է արել։ Գրառմանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն
«Ամեն անգամ, երբ լսում եմ «ԱՄՆ նախագահ», նայում եմ շուրջս ու ասում՝ որտե՞ղ է նա»,-տեսառեպորտաժում կատակել է ամերիկայի առաջնորդը։
Ջո Բայդենը, ով անցյալ տարի դարձավ 80 տարեկան, դարձել է պատմության մեջ ԱՄՆ-ի ամենատարեց նախագահը, և քննադատները նրան պարբերաբար մեղադրում են մտավոր անկման մեջ՝ վկայակոչելով հաճախակի ցրվածությանը և ժամանակ առ ժամանակ մտքի թելը կորցնելը:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ դեռ պատրաստ չէ որոշում կայացնել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Մինչ այս Ամերիկայի նախագահը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել նախընտրական արշավին, և տարիքն իրեն չի անհանգստացնում, սակայն հաստատ որոշում դեռ չունի։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը հայտնել է, որ Լեհաստան հասած հրթիռը պատկանում է Ուկրաինայի զինված ուժերին
- Բայդենը քիչ էր մնում ընկներ բեմում՝ տեսնելով «սև» առարկա
- Բայդենը հերթական անգամ վրիպել է՝ հայտարարելով, թե նախագահ է դարձել այս ամռանը
- Բայդենը պատվաստվել է չորրորդ անգամ և ամերիկացիներին ևս կոչ արել պատվաստվել COVID-19-ի դեմ