Թաթոյան հիմնադրամ. Փաստաբաններին ու անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքին պետք է հաջորդի քննություն` մեղավորների պատիժով
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել ոստիկանության բաժնում փաստաբաններին ու անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքը վերաբերյալ՝ նախ ընդգծելով, որ այդ դեպքը խիստ մտահոգիչ է, դրան պետք է հաջորդի քննություն` մեղավորների պատիժով.
«Փետրվարի 10-ին ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ոստիկանության մի խումբ ծառայողներ շարունակական բռնություն են գործադրել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ: Ըստ հայտարարության՝ ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին:
Ոստիկանության կողմից բռնությունն առհասարակ քրեորեն պատժելի արարք է: Մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանի նկատմամբ բռնությունն այն էլ ոստիկանության բաժնում բացարձակ անընդունելի է ոչ միայն այն պատճառով, որ քրեորեն պատժելի արարք է, այլ նաև վնաս է հասցնում փաստաբանության հեղինակությանը, մարդու իրավունքների պաշտպանության համակարգին և ի վերջո երկրի հեղինակությանը: Փաստաբանի մասնագիտական աշխատանքն ունի իրավապաշտպան նշանակություն: Փաստաբանի երաշխավորված մասնագիտական աշխատանքը սկզբունքային կարևորություն ունի մարդու ու նրա իրավունքների, երկրում իրավունքի գերակայության ամրապնդման համար։
Միանում ենք ասուլիսում Փաստաբանների պալատի ղեկավարության պահանջին առ այն, որ դեպքը պետք է լինի քրեական հետապնդման մարմինների հատուկ ուշադրության ներքո: Պետք է հատուկ ուշադրության ներքո պահել նաև անչափահասներին ոստիկանների կողմից բռնության ենթարկելու դեպքը: Սա բացարձակ անթույլատրելի երևույթ է։
Փաստաբանների պալատի ղեկավարության այսօրվա ասուլիսում հնչեցին նաև պնդումներ օրենքով արգելված այնպիսի երևույթի մասին, որ ոստիկանության աշխատակիցները փաստաբանների նկատմամբ հնչեցրել են սպառնալիքներ, եթե նրանք բարձրաձայնեն բռնության դեպքի մասին։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հատուկ ընդգծում է, որ պարտադիր է ոստիկանության բաժնում բռնության այդ դեպքի կապակցությամբ արագ և օբյեկտիվ քննություն իրականացնելը։ Պետք է պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները և իրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն մեղավոր անձանց նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Նույնիսկ փաստաբան ծեծելով կամ դրան նպաստելով՝ ձեր տկար ուղեղները չեն կազդուրվելու․ Րաֆֆի Ասլանյան
- ՔԿ. Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող
- Փաստաբանի նկատմամբ ոտնձգությունը խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը. ՓՊ
- Հետ ենք գնում 90-ականներ թվականներ. Փաստաբան
- Տիգրան Աթանեսյան. Պետության անկման հերթական դրվագը
- Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
- Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել. Արա Զոհրաբյան
- Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները չեն դադարեցվել և չեն էլ կարող դադարեցվել. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան