Թուրքիայում փլուզված շենքերի թերությունների համար ութ մարդ է ձերբակալվել
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում 8 մարդ է ձերբակալվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների պատճառով: Այդ մասին Habertürk հեռուստաալիքի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ աղետի հետեւանքով զոհվել է ավելի քան 20 հազար մարդ։
«Շանլըուրֆայում ձերբակալվել է 8 կասկածյալ, որոնց նկատմամբ կալանքի որոշում է կայացվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների և հենասյուներ կտրելու գործողությունների առնչությամբ»,-հաղորդում է հեռուստաալիքը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 20 հազարը
- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատուները պատասխանատվության կենփարկվեն
- Թուրքիայի երկրաշարժի հետևանքների արբանյակային պատկերի մեկնաբանությունները
- Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18342-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին