Հայաստանը և Ղազախստանը դուրս են մնացել ՌԴ-ի՝ ԱՊՀ ամենաբարեկամական երկրների առաջին եռյակից
Ռուսաստանը լավ հարաբերություններ է պահպանում հետխորհրդային 14 երկրներից ութի հետ: Ըստ «Գազետա ռու»-ի՝ ասվում է Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (ՀԶԱՀԻ) բարեկամական պետությունների վարկանիշի վերջին արդյունքներում։
Բարեկամականության առումով առաջատարների թվում են Բելառուսը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, որին հաջորդում են Ղազախստանը և Հայաստանը, նշվում է վարկանիշում։ Վերլուծաբանները Վրաստանն ու Մոլդովան «համեմատաբար բարեկամական» են դասել:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Ղազախստանն ու Ուզբեկստանը պատրաստ են համատեղ աշխատել ռուսական կողմի հետ՝ ստեղծելու գազային միություն, ինչի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այս տարվա նոյեմբերին։
Դիվանագետի խոսքով, այս գաղափարը հետաքրքրություն է ներկայացնում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Տաշքենդի և Աստանայի համար, և գազի ոլորտում համագործակցությունն ակնհայտորեն պահանջված է առաջացած էներգետիկ կարիքների, սոցիալ-տնտեսական կայունության ապահովման խնդիրների և քաղաքացիների բարեկեցության համար։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչին
- Պատերազմից հետո ԵՄ-ից արտահանումը Ռուսաստան նվազել է 47%-ով, դեպի ԱՊՀ՝ աճել 48%-ով
- Ղազախստանի ընտրություններում ԱՊՀ դիտորդների առաքելությունը կգլխավորի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը
- ՌԴ ԱԳՆ-ն ծանուցել է ԱՊՀ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքների մասին համաձայնագրի դադարեցման մասին
- ԱՊՀ երկրների ղեկավարներին Ամանորի շնորհավորանքներով ոսկե մատանիներ են նվիրել
- ԱՊՀ երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական նախաճաշ կունենան