Ուսումնասիրվել է Նուռնուսի Ս․ Աստվածածին եկեղեցու տարածքից հայտնաբերված մարդաբանական նյութը
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարդաբան Հասմիկ Սիմոնյանը իրականացրել է մարդկային ոսկորների ուսումնասիրման, մաքրման աշխատանքներ, լուսանկարվել են ավելի քան 20 անհատների կմախքներ։
ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ մաքրված ոսկրաբանական նյութերը պատկանում են երեխաների, առկա 20 կմախքներից 17-ը մանկական են, միայն 3-ն են չափահաս անհատների։
Մարդաբանական նյութը ի հայտ է եկել 2022 թ․ հունիս-հուլիս ամիսներին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից (ղեկ․՝ Ավետիս Գրիգորյան) ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի 13-րդ դ․ Ս․ Աստվածածին եկեղեցում իրականացված պեղումների արդյունքում։ Եկեղեցու հիմքերը բացելու ընթացքում հայտնաբերվել են հյուսիսային և հարավային պատերի մոտ կատարված երկու տասնյակ թաղումներ։
Հայտնաբերվել են` ամբողջական խեցանոթներ և բեկորներ, շքաղյուսի ու ապակու բեկորներ, բրոնզե և երկաթյա առարկաներ, պաստայից ուլունքներ, կոճակներ և այլն, որոնք հիմնականում վերաբերում են վանքի ծաղկուն շրջանին՝ 13-17 դդ․։
Աշխատանքներն իրականացվում են «ՎԱՐԴՊԵՏ» հայ մշակութային ժառանգության պահպանություն» հասարակական կազմակերպության մեկենասությամբ, եկեղեցու վերականգնող ճարտարապետն է Արտակ Ղուլյանը։ Վերականգնման աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թ․-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին