Չինաստանը մտադիր է մինչև 2035 թվականը եռապատկել միջուկային մարտագլխիկների թիվը
Չինաստանը պատրաստվում է եռապատկել միջուկային մարտագլխիկների թիվը մինչև 2035 թվականը և դրանց թիվը հասցնել 900-ի։ Ըստ «Գազետա ռու»-ի՝ այդ մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով չինական անանուն աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ երկրի միջուկային զինանոցի ավելացումը տեղի կունենա երկու փուլով. Մինչև 2027 թվականը Չինաստանում մարտագլխիկների թիվը կավելացվի մինչև 550-ի, իսկ մինչև 2035 թվականը՝ մինչև 900-ի: Աղբյուրները նշում են, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը արդեն հաստատել է միջուկային կարողությունների ստեղծման այս ծրագիրը:
Չինաստանում նման քայլի են որոշել գնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման և Թայվանի շուրջ ստեղծված լարված իրավիճակի պատճառով։
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ «միջուկային ակումբի» բոլոր երկրները շարունակում են ակտիվորեն մշակել միջուկային զենքի հետ կապված ծրագրեր։ Առաջիկա տասը տարում միջուկային զենքերի թիվը աշխարհում զգալիորեն կաճի։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենն ասել է, որ պետք է վախենալ ոչ թե միջուկային պատերազմից, այլ կլիմայական փոփոխություններից
- Իրանը հայտարարում է ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ համագործակցության շարունակման մասին
- ՌԴ-ն արձագանքել է միջուկային զենքի ստեղծման նպատակով Ռուսաստանից Իրանի օգնություն խնդրելու մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը
- ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանում միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ տվյալներ չկան
- ԱՄՆ-ը երկու միջուկային ռմբակոծիչ է ուղարկել Մերձավոր Արևելք, հաղորդում են ԶԼՄ-ները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները