ՊՍԺ-ում վիրուսային վարակ կա
ՊՍԺ-ի խաղացողները վիրուսային վարակի ախտանիշներ ունեն. Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով, փարիզցիների հիմնական թիմի մի քանի խաղացողների մոտ փետրվարի 11-ի առավոտյան ախտորոշվել է աղիքային հիվանդություն։ Վիրուսի ախտանշաններն են՝ փսխում, որովայնի ցավ և հոգնածություն։ Այս պահին վարակ մասշտաբը հայտնի չէ, սակայն նշվում է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը կարող է մի քանի փոփոխություն կատարել թիմի կազմում։
ՊՍԺ-ն այսօր ֆրանսիական Լիգա 1-ի հերթական տուրում կմրցի «Մոնակո»-ի հետ։ Խաղի սկզբը նմախատեսված է Երևանի ժամանակով 20։00-ին։
championat.com-ի հաղորդմամբ, տարբեր վնասվածքների պատճառով ՊՍԺ-ի մի քանի առաջատարներ, այդ թվում հարձակվողներ Լիոնել Մեսսին և Կիլիան Մբապեն, բաց են թողնելու հանդիպումը: