«Ոստիկանության «մուսկուլավորները» Եռաբլուրում հերոսների ծնողներին քաշքշելու ու բռնության ենթարկելու համար են»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայտնի «Համմեր»-ի վարորդին բերման ենթարկելու պաշտոնական կադրերն եմ նայում ու առաջին բանը որ մտքիս գալիս է` ով կամ ովքեր են նրան հայտնաբերում ու ձեռքերը ոլորում:
Իշխանության ներկայացրած առանձնապես վտանգավոր հանցագործին ժամերով ուղեկցող պարեկների թեման այդքան չի հետաքրքրում որքան այն, թե ո՞ւր են հանրահավաքին ցուցարար ծեծող, ընդդիմադիր գործիչներին մասկիշոուներով բերման ենթարկող տարատեսակ գլխարկներով «սպեցնազները»:
Պարեկներին արդարացնելու առանձնապես նպատակ չունեմ, իրենց պատրաստող ու ինստրուկտաժ անողներն են մեղավոր, այդ ծառայությունում հիմնականում նոր մարդիկ են ու անհրաժեշտ փորձառության համար ժամանակ է պետք:
Իշխանության համար ոստիկանության «մուսկուլավորները» Եռաբլուրում հայրենիքի համար նահատակված հերոսների ծնողներին քաշքշելու ու բռնության ենթարկելու համար են, այլ ոչ թե մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում մեքենաների ու անցորդների վրա աջուձախ քշողներին վնասազերծելու:
Պաշտոնական կադրերում վնասազերծում իրականացնում են քաղաքացիական հագուստով օպերատիվ ծառայողները` ենթադրելի է կամ ոստիկանության կամ ԱԱԾ-ի, իսկ Նիկոլին կյանքի գնով պահողներից կադրերում առանձնապես երևացող չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են ձերբակալել «Համեր»-ի վարորդին
- «Համեռ»-ի վարորդը եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ. Մանրամասներ՝ ՔԿ-ից
- Հրապարակում պարեկներին չենթարկվող «Համերի» 25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է
- Պարեկների «հրավառություն» Երևանի կենտրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան